Pages

Sunday, May 28, 2023

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԵՐԿՆՔՈՒՄ, ԱՇԽԱՐՀՆ՝ ԱՌԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ – ՄԱՐԱՆԱԹԱ (2)
Հովիվ՝ Հ. Հալաջյան




Tuesday, May 9, 2023

7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 6) – ԱՍՏԾՈՒՆ ՏՈՒՐ

Գ. Լորի

Փողը կարևոր թեմա է Աստվածաշնչում: Դա Հիսուսի պատմած առակների գրեթե կեսի հիմնական թեման է։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես է դա համեմատվում այլ թեմաների հետ, ասենք, որ Սուրբ Գրքում կա մոտ 500 համարներ աղոթքի վերաբերյալ, 500-ից քիչ՝ հավատքի և ավելի քան 2000 համարներ փողի մասին:

Դուք կարող եք մտածել, թե ինչ կապ ունի փողը Ձեր հավատքի հետ: Պատասխանը՝ շատ մեծ: Հիսուս Քրիստոսը ցանկանում է լինել Տերը (կառավարել) Ձեր կյանքի բոլոր ասպեկտների, ներառյալ՝ Ձեր ֆինանսների: Մարտին Լյութերը նկատել է. «Անհրաժեշտ է երեք դարձ՝ սրտի փոխակերպում, մտքի փոխակերպում և քսակի [դրամապանակի] փոխակերպում»։

Երբ մենք ճաշակենք «քսակի փոխակերպումը» և մեր ֆինանսներից ազատորեն տրամադրենք Տիրոջ գործին  (մեր եկեղեցուն, միսիոներներին կամ ծառայությանը), մենք կկատարենք հնարավոր լավագույն ներդրումը` հավերժական շահաբաժիններով: Քննենք որոշ հարցեր հարստության և նվիրատվության վերաբերյալ:

 Սիրո՞ւմ ես փող 

- Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում դրա հետ (Առակաց 10:22):

• Ինչո՞ւ պետք է տալ Աստծուն 

- Մի՞թե մարդ Աստծուն կկողոպտի. սակայն դուք ինձ կողոպտեցիք։ Դուք ասում եք. “Քեզնից ի՞նչ ենք կողոպտել”. - տասանորդի և բարձրացման ընծայի մեջ։ Դուք անեծքով պատժված եք, որովհետև ազգովի կողոպտեցիք ինձ։ Ողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ կերակուր լինի: Ուրեմն սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի (Մաղաք. 3:8-11 ):

• Ինչպե՞ս պետք է դիտել նյութական հարստությունը 

- Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը պատը ծակում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են պատը ծակում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ է, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Բայց եթե աչքդ չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքա՜ն է այդ խավարը։

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։ Ուստի ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր անձի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Միթե անձն առավել չէ՞, քան կերակուրը, և մարմինը՝ հագուստից: Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, բայց ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել։ Եվ ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ, վաղվա մասին մի՛ մտահոգվեք, որովհետև վաղվա օրը պիտի հոգա իր համար. Բավական է օրվան իր անձկությունը (Մատթ. 6:19-34):

• Որքա՞ն է պետք տալ 

- Հիսուսը, գանձանակի դիմաց նստած, նայում էր, թե ժողովուրդն ինչպես էր գանձանակի մեջ փող գցում։ Շատ հարուստներ մեծ գումար գցեցին: Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ (քառորդ դրամ)։  Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները, որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկ 12:41-44):

• Որքա՞ն առատաձեռն պետք է լինել:

- Արդ, եղբայրնե՛ր, ձեզ տեղեկացնում ենք Աստծու շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին։ Թե ինչպես նեղության մեծ փորձության մեջ նրանց առատ ուրախությունը և ծանր աղքատությունը ճոխացան իրենց հարուստ առատաձեռնությամբ: Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով, մեծ աղաչանքով խնդրում էին մեզ, որ ընդունենք շնորհը և սրբերի համար մատուցվող ծառայությունը։ Եվ ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա մեզ՝ Աստծու կամքով։ Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։

Հետևաբար, ինչպես դուք ճոխացած եք ամեն բանով՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, ճոխացեք նաև այդ շնորհով։

Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրության առիթով և փորձելու ձեր սիրո անկեղծությունը: Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, որ թեպետ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք Նրա աղքատանալով հարստանաք։ Եվ այս մասին կարծիք եմ հայտնում, որովհետև սա ձեզ օգտակար է. Դուք, որ առաջինը սկսեցիք անցյալ տարվանից ոչ միայն անել, այլև կամենալ: Հիմա ձեռնարկե՛ք այն իրագործել, որպեսզի ինչպես որ հոժարությամբ կամեցաք, այնպես էլ իրագործեք ձեր ունեցած չափով։ Որովհետև եթե նախապես  հոժարություն լինի, տալն ընդունելի է ունեցածի չափով և ոչ թե չունեցածի չափով։ 

Քանի որ ես չեմ ցանկանում, որ ուրիշները հանգիստ լինեն և դուք տառապեք, այլ թող հավասարությամբ լինի։ Ներկայումս ձեր առատությունը թող նրանց պակասությանը ծառայի, որպեսզի նրանց առատությունն էլ ձեր պակասությանը ծառայի մի օր, և այսպես հավասարություն լինի: Ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրանը չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրանը չպակասեց» (Բ. Կորնթ. 8:1-15):

• Որո՞նք են տալու առավելությունները:

- Բայց սա իմացեք, թե ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է ցնծությամբ տվողին։ Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ճոխանաք ամեն բարի գործով, ինչպես որ գրված է. «Բաժանեց և աղքատներին տվեց. Նրա արդարությունը մնում է հավիտյան»:

Ուրեմն նա, ով սերմ ցանողին սերմ է հայթայթում և ուտելու հաց, ձեզ համար էլ կհայթայթի ու կբազմացնի ձեր հունդը և ձեր արդարության պտուղները կաճեցնի։ Ամեն ինչում հարստացած եք ամեն տեսակ առատաձեռնությամբ, ինչը որ մեր միջոցով շնորհակալություն է առաջացնում Աստծո հանդեպ, որովհետև այս պաշտոնի սպասարկումը ոչ միայն սրբերի կարիքներն է բավարարում, այլև Աստծուն ուղղված գոհաբանությունն է շատացնում։ Այս սպասարկության փորձառությամբ նրանք փառավորում են Աստծուն՝ Քրիստոսի ավետարանին ձեր դավանած հնազանդության համար, նաև ձեր առատաձեռն բաժնեկցման համար նրանց և բոլոր մարդկանց հետ: Եվ ձեզ համար աղոթելով՝ փափագում են ձեզ տեսնել այն գերազանց շնորհի համար, որ ձեր մեջ է (Բ. Կորնթ. 9:6-14):

• Կարո՞ղ եք վայելել հարստությունը:

- Սակայն բարեպաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և անկնհայտ է, որ ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուստի կերակուր և հագուստ ունենալով՝ բավարարվենք դրանցով։ Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ և վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։ Որովհետև բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։

Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր դրանցից և հետևի՛ր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին, սիրուն, համբերությանն ու հեզությանը։ 

Հավատի բարի պատերա՛զմ մղիր, բռնի՛ր հավիտենական կյանքը, որի համար կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ 

Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց, որ պահես այս պատվիրանը՝ ապրելով անբիծ ու անարատ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, Թագավորների Թագավորն ու Տերերի Տերը: Միայն Նա՛ ունի անմահությունը և բնակվում է անմերձենալի լույսի մեջ: Նրան մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։

Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ մեծամիտ չլինեն և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշի կարիքներին հաղորդակից լինեն՝ իրենք իրենց համար լավ հիմք դնելով իբր պահեստ ապագայի համար, որպեսզի բռնեն հավիտենական կյանքը (Ա. Տիմ. 6:6-19):



ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ – ՄԱՐԱՆԱԹԱ (1)

 Հովիվ՝ Հ. Հալաջյան