Pages

Friday, January 14, 2022

ՊԱՀՊԱՆԻՐ ՄԻՏՔԴ

«Վայել չէ, որ զբաղվեք լկտի ու գռեհիկ (հիմար) խոսակցություններով կամ խեղկատակությամբ...»: 
 Եփեսացիս 5:4

Գնալով գրեթե անհնար է դառնում խուսափել այլանդակ հաղորդումներից ու հատկապես հումորի քողի տակ դուրս տրվող աղբից: Ու չես էլ զգում՝ ինչպես ես ընտրում դրանցից փոքր-ինչ տանելին, ու սկսվում է մի սարսափելի գործընթաց... Սկսում ես սովորել, չնկատել, հետո ծիծաղել ու մի օր էլ ինքդ օգտագործել բառեր, որոնցից առաջ սիրտդ խառնում էր: Մի քանի օր առաջ պատահաբար մի պատգամ կարդացի: Ու առաջին անգամ հասկացա, որ մերօրյա «հումորային» ծրագրերը միգուցե ավելի կործանարար ազդեցություն ունեն, քան շատերս կարծում են:

Պահպանիր միտքդ

Մեր միտքը վերահսկում է ամեն ինչ: Այն ազդում է մեր մտածողության վրա, որն էլ իր հերթին ազդում է մեր զգացմունքների վրա, և մեր զգացմունքները ազդում են մեր գործողությունների վրա: Ամեն ինչ սկսվում է մտքից:
Մենք պատասխանատու չենք յուրաքանչյուր մտքի համար, որն անցնում է մեր գլխով պատահաբար լսած խոսակցությունների կամ տեսած բաների պատճառով:
Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք, դրանք մտքերն են, որոնց մենք ընտրում եք կառչել և անընդհատ խմորում ենք մեր գլխում: Սա խնդիր է նույնիսկ շատ քրիստոնյաների համար: Ճանաչում եմ բազմաթիվ հավատացյալների, ովքեր դիտում են անորակ (անպատշաճ, անվայելուչ) հեռուստահաղորդումներ և ընթերցում նույնատիպ ամսագրեր և գրականություն:

Այն ինչ ներս է թափանցում մեր միտք, անխուսափելիորեն դրսևորվում է մեր վարքագծի և համոզմունքների մեջ: Դա թուլացնում է մեզ և մեր արժեքները, քանի որ մենք սովորում եք դրան: Երբ որոշ երևույթներ այլևս չեն անհանգստացնում, դա ազդանշան է, որ արդեն հատել ենք շեմը:

Կերպերից մեկը, որով Սատանան փորձում է մեղքը և շեղված վարքը ընդունելի դարձնել մեզ դրանց վրա ծիծաղեցնելն է: Այն պահին, երբ մենք ծիծաղում եք, այևս անպաշտպան եք: Եթե Սատանային հաջողվի մեզ ծիծաղեցնել մի բանի վրա, որը սխալ է կամ մեղք, մենք այդ պահին տանուլ եք տալիս ճակատամարտը: Մեղքը ծիծաղելի չէ: Մեղի պատճառով ՀԻՍՈՒՍԸ խաչվեց: 

Thursday, January 6, 2022

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

-ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ԵՎ ՀԱՅՏՆՎԵՑ
-ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Տարվա այս ժամանակը յուրահատուկ է՝ լույսեր, փայլեր, գեղեցիկ երաժշտություն, համեղ կերակուրներ, ընտանիքի և լավ ընկերների ներկայություն:

Նվերներ գնելու, ավանդական ուտեստներ (անպայման ձուկ ու չիր-չամիչով փլավ) եփելու և հյուրեր ընդունելու վազվզոցի մեջ չենք էլ անդրադառնում, որ անտեսել ենք տոնի բուն իմաստը, և այն ոչ մի կապ չունի ինչ-որ ավանդույթների և ուտել-խմելու հետ:

Սուրբ Ծննդյան տոները վերածվել են մարդու ուղեղը թմրեցնող հեռուստատեսային անվերջ գովազդների, կոմերցիոն, դատարկ և թանկ մի արարողության, որը տևում է ամիսներ շարունակ:

Անհավանական է, բայց կարծես հենց այս տոնական օրերին ավելի շատ ենք հեռանում Նրանից, ում ծնունդը տոնում ենք:

Ավելի քան 2000 տարի առաջ Աստված մեզ ուղարկեց ամենամեծ նվերը՝ փրկության հրաշքը: Աստված մարդեղացավ՝ կրելու մեր մեղքերը և խաչվելու մեր փոխարեն: Նա վճարեց մեր պարտքը և երեք օր անց հարություն առավ:

Սուրբ Ծննդյան զարմանալի ճշմարտությունն այն է, որ, չնայած մեր մեղքերին ու անհնազանդությանը, Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեզ փրկելու: Բեթղեհեմի այդ փոքրիկ մսուրում Նա մեզ տվեց մեծագույն նվեր, որին մենք արժանի չէինք:

Ընհամենը երկու բան պետք է անել Աստծո հետ կյանքը ճիշտ ապրելու համար՝ հավատալ և ստանալ։ Հավատալ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ յուրաքանչյուրիս մեղքերի համար և հարություն առավ։ Եվ ապա ստացալ Նրա ներման և հավիտենական կյանքի շնորհը:

Ապաշխարության աղոթք.

Տեր Աստված, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Սակայն ես նաև հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ, թափեց իր սուրբ արյունը իմ մեղքերի համար և հարություն առավ։ Եվ այժմ Տեր Հիսուս, բացում եմ սիրտս քո առաջ և խնդրում քեզ մուտք գործել իմ կյանք և օգնել ինձ ապրելու այնպես, ինչպես Դու ես կամենում։ Ինձ նոր մարդ դարձրու։ Կյանքս թող լինի քո կամքին համեմատ։ Ես հանձնում եմ կյանքս քեզ և խնդրում քեզ լինել իմ Փրկիչը, Տերն ու Աստվածը։ Շնորհակալ եմ ինձ կանչելու, ինձ սիրելու և ընդունելու համար։ Աղոթում եմ քո անունով, Տեր Հիսուս։ Ամեն։

Sunday, January 2, 2022

7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 4. Եկեղեցի հաճախել)

Օր չորրորդ. Եկեղեցի հաճախել
Գ. Լորի

Հոգևոր աճի հիմնական պայմաններից մեկը տեղական եկեղեցու ակտիվ անդամ դառնալով այլ հավատացյալների հետ ընկերակցությունն է: Եկեղեցին (քրիստոնյաների ամբողջական մարմինը) իրականում ոչ այնքան կազմակերպություն է, որքան օրգանիզմ: Դա մարմին է։ Ընտանիք է։ Այն բարգավաճում է՝ իր անդամներին պահելով հոգևորապես ակտիվ և «լավ սնված»: Եկեղեցին ձեզ տրամադրում է ուսուցում՝ հիմնված Աստծո Խոսքի վրա, հնարավորություն է տալիս երկրպագել Աստծուն այլ հավատացյալների հետ և գործադրել Աստծո կողմից տրված ձեր շնորհներն ու կարողությունները այնպես, ինչպես Աստված է նախատեսել:

Որոշ մարդիկ կարծում են, որ կարող են բավականաչափ հոգևոր սնունդ ստանալ քրիստոնեական հեռուստահաղորդումներից, ռադիոհաղորդումներից և գրքերից: Թեև այդ բաները կարևոր են, ոչինչ չի կարող փոխարինել տեղական եկեղեցու ակտիվ մասնակից դառնալու անհրաժեշտությանը: Եթե այլ հավատացյալների հետ ընկերակցելը կարևոր չէր, ինչու՞ Հիսուսը հիմնեց եկեղեցին Մատթեոս 16.18-ում: Աստվածաշունչը շատ բան է ասում առողջ, կենսունակ եկեղեցու առանձնահատկությունների և քրիստոնեական ընկերակցության անհրաժեշտության մասին: Ահա Աստծո Խոսքից մի քանի օգտակար պատկերացումներ ճիշտ եկեղեցի փնտրելու և հաճախելու վերաբերյալ: 

· Ինչ փնտրել եկեղեցում (Գործ Առաք. 2:41-47)

· Դուք ձեր տեղն ունեք եկեղեցում (Ա Կորնթ. 12:12-31)

· Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ ընկերակցություն այլ հավատացյալների հետ (Եբր. 10:24-25):