Pages

Saturday, December 3, 2011

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԳԱՏՈՀՄԸ


1 Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու։ 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 4Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7Սողոմոնը՝ Րոբովամին. 8Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։ 12Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին.

«ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՈՒԴԸ»


           ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ,


        «Միակ Ուղին» կայքէջը հայտարարում է մրցույթ «Սուրբ Ծննդյան խորհուրդը» վերնագրով։ Առաջարկում ենք ձեր ստեղծագործությունները ներկայացնել հետևյալ կարգերում.


      ԱՐՎԵՍՏ - գեղանկարչություն, լուսանկարչություն և այլն
      ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - արձակ (ակնարկ, պատվածք), բանաստեղծություն և այլն


      Մրցույթին կարող եք ներկայացնել միայն Ձեր անձնական ստեղծագործությունները մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։
     
      Առաջարկում ենք ընթերցել Մատթէոսի ավետարանից 1-2 գլուխները և Ղուկասի ավետարանից 1-2 գլուխները։ 
      
     Ձեր ստեղծագործությունների միջոցով փորձեք ներկայացնել ՀԻՍՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ խորհուրդը համայն աշխարհի և անձնապես ձեզ համար։


      Կարդացեք ԱՍՏԾՈ խոսքը, և ԱՍՏՎԱԾ օրհնի ԻՐ Խոսքը յուրաքանչյուրիս համար։




     Հարցերի դեպքում օգտվեք ներքևի «Post a comment» կոճակից։
     Ստեղծագործությունները ներկայացնելու համար խնդրում ենք օգտվել «Միակ ուղին» կայքէջի «Հետադարձ կապ» բաժնից։

«ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎՈՏԸ» ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

       2011թ. ապրիլ ամսին Գլենդելի Սուրբ Երրորդություն Հայ Ավետարանական եկեղեցին մրցույթ կազմակերպեց Հայկազունյաց վարժարանի և Կիրակնօրյա դպրոցի սաների միչև։ Նկարչության և շարադրության մրցույթի թեման «ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎՈՏՆ» էր։ Մասնակցեցին ավելի քան 50 սաներ։

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Monday, November 28, 2011

ԽՂՃԻ ԽԱՅԹ ԵՎ ՇՆՈՐՀ

ՎԵՐ. ՀԵՆՐԻԿ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Սիրելիներ, արդեն մի քանի շաբաթ է մենք ԱՍՏԾՈ Խոսքից կարդում ենք Գաղատացիս թղթի որոշ համարներ։ Գաղատացիս թուղթը Պողոս առաքյալի շատ կարևոր նամակներից է, որում հատուկ խոսվում է ԱՍՏԾՈ շնորհքի և հավատքով փրկության մասին։ Բացատրվում է, թե ինչպես մարդը շատ հեշտությամբ կարող է Աստվածաշնչի ճշմարտությունից շեղվել և իր կարծիքով ճիշտ, սակայն իրականում սխալ համոզումների հետևել։ Թղթում նշվում է, որ Գաղատիայի ժողովուրդը Ավետարանի բարի լուրը (Հիսուսի միջոցով փրկվելու լուրը) լսեց, սակայն քիչ ժամանակ հետո դարձավ դեպի օրենքը և փորձեց օրենքը կատարելով իրեն հանգիստ զգալ։