Pages

Thursday, April 12, 2012

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ


Saturday, April 7, 2012

ԶԱՏԻԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆՔ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ

Րիկ Ուորեն

 «[ՀԻՍՈՒՍԸ] մահուան մատնուեց մեր յանցանքների համար եւ յարութիւն առաւ, որ մեզ արդարացնի»* (Հռոմ. 4։25)։

     ՀԻՍՈՒՍԻ մահն ու հարությունը մեզ ընդունելի են դարձնում ԱՍՏԾՈ համար։

     Արդյոք կզարմացնի՞ քեզ այն փաստը, որ մարդկանց մեծ մասը չի ընդունում ինքն իրեն։ Ես արդեն 30 տարուց ավելի է, որ հովիվ եմ, զրուցել եմ տասնյակ հազարավոր մարդկանց հետ և հասկացել եմ, որ շատ–շատ մարդիկ ներքուստ իրենք իրենց չեն սիրում։ Նրանք կցանկանային այլ կերպ լինել՝ այլ տեսք ու այլ պահվածք ունենալ։

     Մենք չենք ընդունում ինքներս մեզ և ողջ կյանքում աշխատում ենք ընդունվել այլ մարդկանց կողմից։ Սակայն այլ մարդկանց կողմից ընդունվելուց առավել կարևոր է ընդունվել ԱՍՏԾՈ կողմից։ Դա խնդիր է։ Ինչո՞ւ։ Որովհետև ԱՍՏՎԱԾ կատարյալ է, իսկ դու և ես՝ ոչ։  

     ԱՍՏՎԱԾ ապրում է մի կատարյալ վայրում, որ կոչվում է երկինք, ուստի ԱՍՏՎԱԾ խնդիր ունի։ Ինչպե՞ս է նա ոչ կատարյալ մարդկանց տանում մի կատարյալ վայր, որտեղ Ինքն էլ կատարյալ է (ակնհայտորեն, եթե ՆԱ թույլ տար, որ ոչ կատարյալ մարդիկ մուտ գործեին կատարյալ վայր, այն այլևս կատարյալ չէր լինի)։ ԱՍՏՎԱԾ պետք է մի ծրագիր ունենար, որի օգնությամբ ոչ կատարյալ մարդիկ կկարողանային ապրել կատարյալ վայրում։  
     ԱՍՏԾՈ ծրագիրը ես անվանում եմ «Մեծ փոխանակում»։       Աստվածաշունչն ասում է. «Որովհետեւ Աստուած Նրան, ով մեղքը չէր ճանաչել, մեզ համար մեղաւոր սեպեց, որպէսզի մենք Նրանո՛վ Աստծու արդարները լինենք»** (2 Կորնթ. 5:21)։

     Ես չգիտեմ, թե ինչպես ավելի պարզ ասեմ, քան սա՝ դու երբեք բավարար արժանի չես լինի երկինք գնալու, որովհետև երկինքը կատարյալ է, իսկ դու դադարել ես կատարյալ լինելուց  շատ վաղուց։ Այդ ՀԻՍՈՒՍԻ արդարությունն է քո մեջ, որ քեզ ընդունելի է դարձնում։ Դու կատարյալ չես, իսկ ՆԱ կատարյալ է։ ԱՍՏՎԱԾ փոխանակում է կատարում։ ՀԻՍՈՒՍԸ վերցնում է մեր մեղքերը, իսկ մենք՝ ՆՐԱ արդարությունը։

     Շատ մարդիկ կարծես իրենց անցյալի թակարդն են ընկած։ Նրանք ասում են. «Եթե իմանայիր, ես ինչեր եմ արել, կհասկանայիր, որ երբեկ ԱՍՏՎԱԾ ինձ չի ընդունի»։ Ես չգիտեմ, թե դու ինչ ես արել, բայց ԱՍՏՎԱԾ գիտի, և այնուհանդերձ ՆԱ քեզ ընդունում է։ ԱՍՏՎԱԾ ասում է, որ Նա կընդունի ու կարդարացնի մեզ՝ կհայտարարի անմեղ, եթե մենք վստահենք ՀԻՍՈՒՍԻՆ՝ վերցնելու մեր մեղքերը։ Եվ յուրաքանչյուրս կարող է փրկվել այս նույն ճանապարհով՝ դառնալով ՀԻՍՈՒՍԻՆ, անկախ՝ ով ենք մենք և ինչպիսին ենք եղել (Հռոմ. 3:22)։

     Անկախ ով ենք մենք և ինչպիսին ենք եղել, մենք բոլորս կարող ենք փրկվել։ ՆԱ մեզ դարձնում է ԱՍՏԾՈ համար ընդունելի։




* “God gave Jesus to die for our sins, and He raised Him to life, so that we would be made acceptable to God” (Romans 4:25 CEV).
«ԱՍՏՎԱԾ ուղարկեց ՀԻՍՈՒՍԻՆ մեռնելու մեր մեղքերի համար և հարություն տվեց ՆՐԱՆ, որպեսզի մենք ընդունելի լինենք ԱՍՏԾՈ համար»։ (բառացի թարգման.)

** God took the sinless Christ and poured into Him our sins. Then, in exchange, He poured God's goodness into us!” (2 Corinthians 5:21 LB)
ԱՍՏՎԱԾ անմեղ ՔՐԻՍՏՈՍԻ մեջ դրեց մեր մեղքերը և փոխարենը մեր մեջ դրեց ԱՍՏԾՈ արդարությունը։ (բառացի թարգման.)

Friday, April 6, 2012

ԶԱՏԻԿ ՆՇԱԿՈՒՄ Է՝ ՀԻՍՈՒՍԸ ՎՃԱՐԵԼ Է ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Րիկ Ուորեն


«Նրանո՛վ է [Հիսուս Քրիստոսով], որ ունենք փրկութիւն, Նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ Իր շնորհի մեծութեան չափի» (Եփես. 1։7)։

     ՀԻՍՈՒՍԻ մահվամբ ու հարությամբ վճարվեց մեր մեղքերի գինը։
     Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ մեծ վարդապետներ։ Նրանք բոլորն էլ լավ բաներ են ասել, սակայն ՀԻՍՈՒՍՆ առանձնանում է բոլորից՝ Նա մահացավ ու հարություն առավ։  
     Սա շատ կարևոր փաստ է, քանի որ ոչ ՀԻՍՈՒՍԻ կյանքը և ոչ էլ Նրա ուսուցումներն են, որ փրկում են քեզ, այլ Նրա մահն է, որ դուռ է բացում քո փրկության համար։
ՀԻՍՈՒՍԸ մահացավ քո մեղքերի համար։ Աստվածաշուչն ասում է, որ մենք բոլորս ձախողվել ենք։ Բոլորս սխալներ ենք գործել։ Ոչ մեկս կատարյալ չէ։ Դա բավականին ակնհայտ է՝ ես չեմ համապատասխանում իմ իսկ չափանիշներին, էլ ուր մնաց ԱՍՏԾՈ։ Մենք բոլորս մեղք ենք գործել։  
     Աստվածաշունչն ասում է, որ արդարությունը պահանջում է պատիժ։ Հանցագրծությունը բանտարկություն է ենթադրում։ Եվ եթե մեկը օրենք է խախտում, տունգանք է վճարում։ Եթե քեզ ոստիկանը կանգնեցնում է սահմանված արագությունը գերազանցելու համար, դու տուգանքի ծանուցաթերթ ես ստանում։ Եթե դու խախտում ես ԱՍՏԾՈ օրենքը, դու պետք է վճարես ԱՍՏԾՈ տուգանքը՝ համաձայն Աստվածաշնչի` «քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռոմ.6:23)։
     Այլ կերպ ասած՝ ինչ–որ մեկը պետք է վճարի այն բոլոր սխալների համար, որ գործել ես քո կյանքում՝ կամ դու, կամ ինչ–որ մեկը։ Եվ ահա այստեղ է , որ ԱՍՏՎԱԾ ասում է. «Ես կանեմ այդ»։ ՀԻՍՈՒՍԸ՝ ԱՍՏՎԱԾ ինքը մարդու կերպարանքով, ուղարկվում է երկիր և անձամբ վճարում քո մեղքերի համար։
    Ահա բարի լուրը՝ քո երբևէ գործած և դեռ գործելիք բոլոր սխալների, քո բոլոր մեղքերի համար վճարել է ՀԻՍՈՒՍԸ խաչի վրա Իր մահով. «Նրանո՛վ է [Հիսուս Քրիստոսով], որ ունենք փրկութիւն, Նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ Իր շնորհի մեծութեան չափի» (Եփես. 1։7)։
     Քո փոխարեն ՀԻՍՈՒՍԻ մահը խաչի վրա ցույց է տալիս երկու բան.  
1. Ցույց է տալիս, թե որքան արժեր քո ներումը։ Ինչ–որ բանի համար ամենամեծ գինը, որ կարող ես վճարել, քո կյանքն է։ Եվ հենց այդպես վարվեց ՀԻՍՈՒՍԸ։ Նա վճարեց Իր արյամբ։ Նա տվեց իր կյանքը։ Դա չափազանց թանկ էր։ Շնորհը ձրի է, սակայն ոչ էժան։ Դրա համար ՀԻՍՈՒՍԸ Իր կայքով վճարեց, բայց ՆԱ վճարեց քո մեղքերի համար։
2. Ցույց է տալիս, թե որքան է ԱՍՏՎԱԾ գնահատում քեզ։ Ցույց է տալիս, թե որքան կարևոր ես ԱՍՏԾՈ համար։ ՀԻՍՈՒՍԸ քեզ համար մահացավ խաչի վրա։ Ցույց է տալիս, որ ամենամեծ գինը, որ կարելի է վճարել, կյանքն է։
     Որքանո՞վ ես դու արժանի։ ՀԻՍՈՒՍԸ՝ խաչի վրա իր ձեռքերը պարզած, ասում է՝ «Ահա թե որքա՜ն եմ կամենում մառնել քեզ համար»։ Հնարավոր է, որ քո գործած սխալների պատճառով կարծում ես, որ դու անարժան ես։ Բայց ՀԻՍՈՒՍՆ ասում է. «Ոչ, դու անգին ես։ Եվ ես կամենում եմ Իմ կյանքը տալ, որպեսզի վճարեմ քո մեղքերի համար»։

Tuesday, April 3, 2012

ԶԱՏԻԿԸ՝ ԵՐԿՈՐԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ

Գրեգ Լորի

Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ։ Ահաւասիկ այն տեղը, ուր Նրան դրել էին։ Բայց գնացէք ասացէ՛ք Նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա Նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր» (Մարկ 16։6-7)։

Sunday, April 1, 2012

ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԿԻՐԱԿԻՆ

Վեր. Սթիվ Սմիթ

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԿԻՐԱԿԻՆ
Ավետարան ըստ Մարկոսի 11։1-11

     «Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք։ Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»։ Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին։ Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»։ Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին։ Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ։ Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ։ Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է։ Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»։ Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին»։

     Եկեք միասին պատկերացնենք Ծաղկազարդի կիրակնօրյա երթը։ Ահա գալիս է Թագավորը։ Մեզ համար դա ակնհայտ է։ Սակայն հռոմեացիները, չգիտես ինչու, դա չեն տեսնում։ Նրանց ավելի հետաքրքրում են հնարավոր քաղաքական խժդժությունները, հատկապես մի այնպիսի օր, երբ քաղաքը լի է մարդկանցով, ովքեր եկել են տոնելու Զատիկը։
     Կրոնական հեղինակությունները՝ փարիսեցիները, սադուկեցիները, ժողովարանների առաջնորդներն ու տաճարի իշխանությունները, որ միշտ ուշադրության կենտրոնում էին պահում ՀԻՍՈՒՍԻՆ, ամեն պահի պատրաստ ՆՐԱՆ ամբաստանելու, նրանք նույնպես այդ օրը ոչ մի մտահոգիչ բան իրենց համար չէին տեսնում։
     Նույնիսկ մենք... Եթե մեզ սովորեցրած չլինեին դիտելու այս երթը՝ որպես ՀԻՍՈՒՍԻ հաղթական մուտք Երուսաղեմ, արդյոք մենք կհասկանայի՞նք, որ դա նրա մեծագույն հաղթանակի նախաբանն է։
     Այդ օրվա պատմության մեջ մենք տեսնում ենք խոնարհություն, համեստություն։ Նույնիսկ կարելի է ասել, որ այն, ինչ մենք տեսնում ենք, գաղտնի է ու աննշմարելի։ Եվ եթե լավ ենք մտածում, հենց այս կերպ է ԱՍՏՎԱԾ գործում մեր կյանքում ու նաև մեր կյանքի միջոցով։
     Եկեք դիտենք, թե ՀԻՍՈՒՍԻ անձի և գործերի մասին ինչ գաղտնի ու աննշմարելի վկայություններ են տրվում այս պատմության մեջ։  Սկսենք սկզբից։ Տեսարանը տեղի է ունենում Ձիթենյաց լեռան մոտ։ Ինչպիսի՜ վայր։ Զաքարեայի մարգարաեության մեջ գլուխ 14–ում ասվում է, որ ԱՍՏՎԱԾ ինքը ոտք կդնի այդտեղ, երբ գա իր վերջնական հաղթանակով։ Ուստի հրեաները գիտեին, որ սա այն վայրն է, որտեղ Մեսիան կհայտնվի։
     Սակայն Ձիթենյաց լեռը, միևնույն ժամանակ մի սովորական բլուր է, որ գտնվում է Երուսաղեմի արևելյան մասում։ Հորդանանի հովտից եկող ցանկացած մարդ պետք է անցներ այդ ճանապարհով, ինչպես մինչ այժմ անցել են անթիվ ուխտավորներ, և շատ շատերը դեռ կանցնեն։ Կարող էր թվալ, որ ՀԻՍՈՒՍՆ էլ մի սովորական մարդ է այդ ճանապարհի վրա։
     ՆԱ անցնում էր այդ ճանապարհը ավանակի վրա։ Ոչ մի տպավորիչ բան։ Այդ ժամանակ հաջողակ մարդիկ ավանակով չէին շրջում, նրանք նախընտրում էին ձիով շրջել։ Այնուամենայնիվ Զաքարիայի մարգարեության մեջ 9–րդ գլխում կարդում ենք, որ Երուսաղեմի ճշմարիտ թագավորը կգա ավանակի վրա։ Բայց ո՞վ կարող էր պատկերացնել։
     Մենք գիտենք, որ ՀԻՍՈՒՍՆ իր աշակերտներին ասաց, որ ավանակը բերելիս ասեն. «Տիրոջը պէտք է»։ ՏԵՐ բառը արքայական տիտղոս է, նույնիսկ աստվածային նշանակություն ունի, քանի որ հաճախ օգտագործվում էր ԱՍՏԾՈ ՍՈՒՐԲ ԱՆՎԱՆ փոխարեն։ Սակայն տեր բառը կարող էր նաև նշանակել՝ ավանակի տեր։
     Ավանակի վրայի հանդերձները, ինչպես նաև ճանապարհի վրա փռված ճյուղերը ցույց էին տալիս, որ հարգարժան մարդ է անցնում, միգուցե մարգարե։
     Նույնիսկ երգը՝ «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով» ՀԻՍՈՒՍԻ ապրած օրերին մի երգ էր, որը երգում էին բոլոր ուխտավորները։ Արդյո՞ք նրանք հետևյալ տողով՝«Օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է», հռչակում էին, որ ՀԻՍՈՒՍՆ է, որ հավիտենից նստելու է այդ գահի վրա։ Եթե նրանք դա էին հռչակում, ապա այնքան անհստակ էր, որ հռոմեցիները չէին անհանգստանում այդ փաստից։
     Արդյո՞ք այս երթի ժամանակ ՀԻՍՈՒՍԸ իրեն հռչակում է մեսիա, երկար սպասված Թագավոր։ Կողքից դիտող մի մարդ կարող է մտածել. «Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ»։ Այս հատվածում կա՞ ակնարկ նրա աստվածության։ Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ։ Արդյոք ամբոխը կարծո՞ւմ էր, որ շուտով կպատահի մի բան, որ կփոխի մարդկության պատմությունը։ Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ։ Ինչպես ես ասացի, այստեղ թաքնված ուղերձ կա։ Եվ այն տեսնելու՝  հասկանալու համար հավատքի աչքեր են անհրաժեշտ։
     Մտածում եմ Մարտին Լյութերի մասին, ով խոսում էր տերունական աղոթքի, հատկապես հետևյալ տողի մասին՝ «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»։ Նա ասում էր, որ մենք այս տողը ասելիս իրականում նկատի ունենք, որ երկնքից մի լավ եփված սագ ընկնի ուղիղ մեր սեղանին։ Այդ դեպքում մենք կասենք՝ այո, ԱՍՏՎԱԾ կա։
     Սակայն եթե մենք ստիպված ենք աշխատել, աշխատավարձ ստանալ և գնել մեր ուտելիքը... Այդ դեպքում հակված ենք մտածելու, որ ինքներս արեցինք։ Երբեք չենք մտածում, որ դա մեր աղոթքի պատասխանն էր։ ԱՍՏՎԱԾ մեզ տվեց աշխատանք, աշխատավարձ... ԱՍՏԾՈ գործն է, բայց գաղտնի։
     Հիշում ենք բոլորս այն հին կատակը, երբ ջրհեղեղի ժամանակ մի մարդու տուն սկսվում է ջրով ծածկվել, նա պատշգամբից տեսնում է իր հարևանին, որը նավակով մոտենում և առաջարկում է իրեն օգնություն։ Մարդը հրաժարվում է՝ ասելով, որ իրեն ԱՍՏՎԱԾ կփրկի։ Ջուրը կամացկամաց բարձրանում է, և այս անգամ երկրորդ հարկի պատուհանից մարդը տեսնում է մեկ այլ հարևանի, որը մոտորանավակով ուզում է իրեն փրկել։ Կրկին հրաժարվում է՝ ասելով, որ ԱՍՏՎԱԾ իրեն կփրկի։ Վերջապես երբ նա հայտնվում է կտուրին, նրան ուղղաթիռով առաջարկում են օգնություն։ Երրորդ անգամ հրաժարվելով՝ նա խեղդվում, գնում է երկինք։ Հանդիպելով ԱՍՏԾՈՒՆ՝ հարցնում է, թե ինչու իրեն  չփրկեց։ ԱՍՏԾՈ պատասխանը բոլորս գիտենք. «Ես քեզ երկու անգամ նավակ ուղարկեցի և նաև ուղղաթիռ։ Էլ ի՞նչ էիր սպասում»։
     Կրկին անհրաժեշտ են հավատքի աչքեր՝ տեսնելու, ընկալելու ԱՍՏԾՈ գործերը ինչպես Ծաղկազարդի պատմության, այնպես էլ մեր կյանքերի մեջ։
     Եթե ՀԻՍՈՒՍԸ ընդունեց խոնարհ կեցվածք մեզ ծառայելու համար, կարո՞ղ ենք մենք էլ նույնն անել ՆՐԱՆ ծառայելու համար։ Կրկին հիշենք պատմության մեջ այն բառերը, որոնց օգնությամբ աշակերտները տարան ավանակը՝ «Տիրոջը պէտք է»։ Արդյո՞ք մենք ունենք հավատքի աչքեր, որպեսզի հասկականք, որ այն ամենը, ինչ ՆԱ տվել է մեզ, պետք է դրվի ՆՐԱ տրամադրության տակ, երբ պահը գա. երբ անհրաժեշտ լինի։ Արդյոք մենք բավարար խոնարհություն ունե՞նք, որպեսզի ընդունենք, որ ՆԱ է ամեն բանի ՏԵՐԸ։
Իսկապես, մենք ունե՞նք բավարար խոնարհություն և հավատքի աչքեր, որպեսզի ընդունենք, որ ՆԱ ոչ միայն մեր ունեցվածքի, այլ նաև հենց մեր ՏԵՐՆ է։
Ես մտածում եմ 1 Կորնթ. 6 գլխում Պողոս առաքյալի գրածի մասին.  «Չգիտէ՞ք, թէ դուք ձեր տէրը չէք, քանզի մե՛ծ գնով գնուեցիք»։ Ո՞րն է այդ գինը։
Վերադառնանք Զաքարիայի մարգարեությանը՝ 9–րդ գլուխ։ Անմիջապես այն տողից հետո, որով ասվում է, որ Երուսաղեմի ճշմարիտ թագավորը կգա խոնահությամբ, ավանակի վրա նստած, շարունակվում է՝ ԱՍՏԾՈ ուխտի արյունը կազատի գերիներին։
     Սաղմոսի այս տողը՝ «Ովսաննա՜», նշանակում է. «փրկիր, խնդրում ենք», «ազատիր մեզ, այն ամենից, ինչ մեզ ճնշում է, փրկիր մեզ կյանքի կապանքներից, փրկիր մեզ մեր օտարացումից, որ ունենք կյանքի աղբյուրի նկատմամբ»։
     Սա է մեր պատմության իմաստը։ Փրկությունը ճանապարհին է. քանի որ. «Նա, որ գալիս է Տիրոջ անունով», հենց ինքը «ՏԵՐԸ»՝ ճշմարիտ Թագավորը, Իշխանը, տիեզերքի Տերը, վերցնում է մեր բեռները և իր արյան գնով դնում է մի կողմ։
     Այս արարքով, եթե դուք կարող եք այդ տեսնել, ընդունել խոնարհության իսկական կեցվածքը, նա գնեց մեզ, որպեսզի մենք նույնպես մասնակից լինենք ԻՐ ծառայությանը՝ ապրելով մեր կյանքը այնպես, որ արտացոլենք ՆՐԱ Իշխանությունը, Թագավորությունն  ու Սերը։
     ՆԱ է ԹԱԳԱՎՈՐԸ և ԻՇԽԱՆԸ։ Սակայն ինչպես Ծաղկազարդի պատմությունն է մեզ հիշեցնում, առայժմ նա ներկայանում է այնպիսի ձևերով, որին այս աշխարհը սովոր չէ։
     Այս աշխարհում, ով ավելի բարձր է գոռում, ենթադրվում է, որ ավելի արժանի է լսվելու։ ՀԻՍՈՒՍԸ ավելի շուտ շշնջում է։ Այս աշխարհում, նրանք, ովքեր ավելի շատ են պահանջում, նրանց ավելի հեշտությամբ են հնազանդվում։ ՀԻՍՈՒՍԸ ավելի շուտ հրավիրում է, քան պահանջում։
     «Եթե մեկը ցանկանում է ինձ հետևել...», «Եթե մեկը լսի իմ ձայնն ու բաց անի դուռը...»։ Մենք պատրա՞ստ  ենք։ Արդյո՞ք մենք ունենք հավատքի աչքեր՝ ընդունելու, որ այս համեստ, հանդարտ ՀԻՍՈՒՍԸ մեր ԱՍՏՎԱԾՆ է, մեր ՏԵՐՆ Է, ու մեր ԹԱԳԱՎՈՐԸ։