Pages

Saturday, January 21, 2012

ԴԱՍԵՐ ԱՍՏԾՈՒՑ

Հենրիկ Շահնազարեան

ԴԱՍԵՐ ԱՍՏԾՈՒՑ

Սիրելիներ, այսօր հայ եկեղեցու տոնացույցում երկու տոն է հիշատակված՝ Խաղողօրհնեք և Աստվածածնի տոն։

Monday, January 16, 2012

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ
ՄԵԶ՝ ԲՈԼՈՐՍ, ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
...Այդ երկրամասը դաշտաբնակ հովիւներ կային, որոնք իրենց հօտերը կը պահպանէին գիշերուան մէջ: Եւ ահա՛ Տէրոջ հրեշտակը անոնց վրայ հասաւ, Տէրոջ փառքը անոնց շուրջը փայլեցաւ, ու սաստիկ վախցան: Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, որովհետեւ ահա՛ ես մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ ձեզի, որ ամբողջ ժողովուրդին պիտի ըլլայ. որովհետեւ այսօր՝ Դաւիթի քաղաքին մէջ՝ Փրկիչ մը ծնաւ ձեզի, որ Օծեալ Տէրն է: Եւ սա՛ ձեզի նշան մը պիտի ըլլայ. երախայ մը պիտի գտնէք՝ խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»: Յանկարծ այդ հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կը գովաբանէին եւ կ՚ըսէին. «Ամենաբարձր վայրերուն մէջ՝ Աստուծոյ փա՜ռք, երկրի վրայ՝ խաղաղութի՜ւն, մարդոց մէջ՝ բարեացակամութի՜ւն»: Երբ հրեշտակները երկինք վերցուեցան անոնցմէ, հովիւները ըսին իրարու.
«
Եկէ՛ք, երթա՛նք մինչեւ Բեթլեհէմ, ու տեսնե՛նք թէ ի՛նչ է այս եղած բանը՝ որ Տէրը գիտցուց մեզի»: Ուստի գացին աճապարելով, եւ գտան Մարիամն ու Յովսէփը, եւ մսուրին մէջ պառկած երախան: Երբ տեսան, գիտցուցին այն խօսքը՝ որ այս մանուկին մասին ըսուեցաւ իրենց: Բոլոր լսողները կը զարմանային այն բաներուն վրայ, որ հովիւները կը պատմէին իրենց: Իսկ Մարիամ կը պահէր այս բոլոր բաները իր սիրտին մէջ, եւ կը խորհրդածէր: Յետոյ հովիւները վերադարձան, փառաբանելով ու գովաբանելով Աստուած այն բոլոր բաներուն համար՝ որ սեցին եւ տեսան, ինչպէս իրենց ըսուած էր:
(
Ավետարան ըստ Ղուկասի 2։8-20)

ԱՍՏԾՈ ՍՐԲԱՐԱՆԸ



Պերճ Ջամբազյան
                                                                        
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
(Մաս առաջին)

Սիրելի´ քույրեր ու եղբայրներ,  աստվածաշնչային սերտողությունների շարքի թեման, որը սկսում ենք այսօր, ԱՍՏԾՈ Սրբարանն է՝ ԱՍՏԾՈ ներկայության վրանը, որ ԱՍՏՎԱԾ ինքը կառուցել տվեց անապատում։ Սակայն մինչ բուն նյութին անդրադառնալը, եկե´ք պատասխանենք մի շատ կարևոր հարցի՝ ինչի՞ մասին է Աստվածաշունչը. ի՞նչ է ներկայացում Սուրբ գիրքը։

Friday, January 13, 2012

ՄԻ ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ՍՐՏԻՆ

Գրեգ Լորի

       «Որովհետեւ սիրտէն կ՛ելլեն չար մտածումներ, սպանութիւներ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայհոյութիւններ» Մատթէոս 15։19։

ՀԵՏԵՎԵՔ ՆՇԱՆՆԵՐԻՆ

Գրեգ Լորի


       «Փարիսեցիներն ու Սադուկեցիները քովը եկան՝ փորձելու համար զինք, ու կը խնդրէին իրմէ որ երկինքէն նշան մը ցոյց տայ իրենց» (Մատթէոս 16։1):
(Մի օր Փարիեցիներն ու Սադուկեցիները եկան փորձելու ՀԻՍՈՒՍԻՆ՝ խնդրելով, որ ՆԱ երկնքից նշան ցույց տա՝ ապացուցելու իր իշխանությունը)։  

       «Ժամանակների նշաններ» արտահայտությունը իրականում ստեղծվել է ՀԻՍՈՒՍԻ կողմից։ Մի օր Փարիսեցիներն ու Սադուկեցիները միասին մոտեցան ՀԻՍՈՒՍԻՆ..., որն արդեն ուշագրավ փաստ է, քանի որ այս երկու խմբերը այնքան էլ իրար հետ յոլա չէին գնում։ Նրանք իրար հետ չէին շփվում։ Նրանք հակադրություններ էին աստվածաբանական առումով։       Միակ ընդհանրությունը, որ նրանք ունեին, դա ատելությունն էր ՀԻՍՈՒՍԻ նկատմամբ։ Այսպիսով նրանք եկան ՀԻՍՈՒՍԻ մոտ՝ ՆՐԱՆ փորձելու և հրաշք պահանջելու։ Նրանք արդեն բազմաթիվ հրաշքներ էին տեսել։ Տեսել էին, ինչպես է ՀԻՍՈԻՍԸ դևեր հանում, հնազադեցնում փոթորիկը, բժշկում  հիվանդներին և կերակրում հազարավոր մարդկանց, նույնիսկ մահացածներին հարություն տալիս։ Այնուամենայնիվ նրանք հանդգնում են մեկ այլ նշան պահանջել։ Հետաքրքիր է, որ Մարկոսի ավետարանում ասվում է, որ երբ նրանք այդ ասացին ՀԻՍՈՒՍԻՆ, ՆԱ խոր հոգոց հանեց (հառաչեց - տես Մարկոս 8:12)։       Այն ամենից հետո, ինչ ՀԻՍՈՒՍԸ արեց, այն բոլոր հրաշքներից հետո, որ գործեց, նրանք կրկին պահանջում էին նոր նշան։ Այսպիսով ՀԻՍՈՒՍԸ նրանց ասաց.  «Երբ իրիկուն ըլլայ՝ կըսէք. «Վաղը լավ օդ պիտի ըլլայ, որովհետեւ երկինքը շառագունած է», իսկ առտուն. «Այսօր մրրիկ պիտի ըլլայ, որովհետեւ երկինքը շառագունած ու մթագնած է»։ Կեղծաւորներ, գիտէք զննել երկինքի երեսը, բայց չէք կրնար գիտնալ ժամանակներուն նշանները։ Չար ու շնացող սերունդը նշան կը խնդրէ։ Սակայն ուրիշ նշան պիտի չտրուի անոր , բայց միայն Յովնան մարգարէին նշանը» (Մատթէոս16:2–4)։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

Գրեգ Լորի

       Երբեմն պատահում է, որ շատ դժվար ու ծանր է լինում պաշտամունք ու գոհաբանություն մատուցելը։ Թերևս պատճառը մեր ընկճվածությունը կամ սրտնեղածությունն է այդ պահին։ Միգուցե ծանր հարված կամ ողբերգություն է պատահել մեր կյանքում,  և մենք չենք ցանկանում շնորհակալություն հայտնել ԱՍՏԾՈՒՆ։

       Սաղմոս 106–ում ասվում է. «Շնորհակալ եղեք Տէրոջմէն, որովհետեւ բարի է. Որովհետեւ անոր կարեկցութիւնը յաւիտենական է»։ Նաև Կողոսացիս 3։17–ում է ասվում. «Եւ ամէն ինչ որ կ՛ընէք, թէ´ խօսքով եւ թէ գործով, ըրէ՛ք Տէր Յսուսի անունով, շնորհակալ ըլլալով Աստուծմէ ու Հօրմէն՝ անոր միջոցով»։ Եվ Եբրայեցիս 13։15–ում ասվում է. «Ուստի՝ Անոր միջոցով ամէն ատեն գովաբանութեան զոհ  մատուցանենք ԱՍՏՈՒԾՈՅ, այսինքն՝ Իր անունը դաւանող շրթունքներուն պտուղը»։

ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Գրեգ Լորի

       Ես համոզված եմ, որ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ վերադառնալու է։
Իմ ըմբռնմանբ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ մարգարեությունը և այն, ինչ աստվածաբանները կոչում են վախճանաբանություն (eschatology - աստվածաբանության ճյուղ, որի ուսումնասիրության առարկան աշխարհի վերջն է ), մարգարեկան օրացույցի հաջորդ իրադարձությունը եկեղեցու ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆ է՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ կկանչի իսկական հավատացյալներին միանալու Իրեն երկնքում։       Դա կպատահի, ինչպես Աստվածաշունչն է ասում՝ մի ակնթարթում։ Հուսամ՝ պատրաստ եք այդ իրադարձությանը։ 
       Աստվածաշունչը շատ հստակ նշում է, որ իրադարձության ժամանակային նշանը կլնի Հրեա ժողովրդի վերամիավորումը Իսրայել երկրում։ Երբ դա պարահեց, մարգարեական ժամացույցը սկսեց աշխատել։
       Աստվածաշունչը մեզ ասում է. «Երբ Տէրը կառուցանէ Սիոնը, Իր փառքով պիտի երեւնա» (Սաղմոս 102։16)։ Այսպիսով, սա աստվածային մի նշան է։ 
       Երբևէ որևէ ազգ, բացի իսրայելից, չի կարողացել վերագտնել իր ազգային ինքնությունը իր հայրենիքից դարեր շարունակ վտարված լինելուց հետո։ Այսօր դուք իզուր կփնտրեք խեթերի կամ բաբելոնացիների ժառանգների, թեև նրանց երկրները հին աշխարհում հզորագույն տերություններ են եղել։ Իրականում խեթերը այնքան խորն էին սուզվել պատմության ավազների տակ, որ նույնիսկ չէին էլ հիշատակվի պատմության էջերում, եթե չլիներ Աստվածաշունչը։
       Մի ժամանակ շատերը ծաղրում էին ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ խեթերին հիշատակելու համար։ Մարդիկ համոզված էին, որ խեթերը մտացածին մի ազգույթուն են։ Սակայն 19–րդ դարում գիտնականները վերջապես հաստատեցին ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ տեղեկությունները, երբ անհերքելի փաստեր հայտնաբերեցին Խեթերի կայսրության երբեմնի գոյության մասին։ Այնուհանդերձ, դուք այսօր չեք հանդիպի խեթի, ասորեստանցու կամ բաբելոնացու։
       Նույնը չի կարելի ասել հրեաների մասին։ Ինչո՞ւ նրանք փրկվեցին (գոյատևեցին), իսկ հզոր խեթերը, ասորիները և բաբելոնացիները անհետացան։ Որովհետև ԱՍՏՎԱԾ այդպես էր խոստացել։ Այս մարգարեությունը իրականացավ 1948թ. մայիսի 14–ին։

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԱՅՍՕՐ ՉԷ

Գրոգ Լորի

       Բոլորս էլ լսել ենք ոմն Հարոլդ Քեմփինգի «մարգարեության» մասին։
       Նա մամուլի ուշադրությունը գրավեց իր այն «մարգարեությամբ», թե աշխարհի վերջը կլինի 2011թ. մայիսի 21–ին։ Չարժե նույնիսկ քննարկել, թե նա ինչպես է եկել այդ եզրահանգման։
       Նա իհարկե սխալ է։ Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ նա այս «մարգարեությունը» անում է։ Վերջին անգամ 1994թ. սեպտեմբերի 6–ին էր։ Բնականաբար ոչինչ չպատահեց։

ՃՇՄԱՐԻՏ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Գրեգ Լորի

«Կը զարմանամ որ ա՛յդչափ շուտ անցած էք այն աւետարանէն՝ որ կանչեց ձեզ ՔՐԻՍՏՈՍԻ շնորհքին, ուրիշ աւետարանի մը»։ Գաղատացիս 1։6  

ԵՐԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

Գրեգ Լորի

       «Ինձ պիտի փնտրեք և պիտի գտնեք, որովհետև ձեր ամբողջ սրտով ինձ պիտի որոնեք»։ Երեմիա 29։13

       Երբեմն մենք կարծում ենք, որ մեր աղոթքն անպատասխան է մնացել, թեև իրականում այն ստացել է իր պատասխանը։ Պարզապես պատասխանը դրական չի եղել։
       ԱՍՏՎԱԾՈ պատասխանը աղոթքներին միայն «այո» չէ։ Այն նաև կարող է լինել «ոչ» կամ «սպասիր»։ Երբեմն ՆԱ ցանկանում է, որ մենք աճենք։ Պողոս առաքյալը դիմեց ԱՍՏԾՈՒՆ աղոթքով, որ ՆԱ հեռացնի իրենից ֆիզիկական հիվանդությունը։ Մենք չգիտենք՝ դա ինչ էր, սակայն մեկնաբանների մեծ մասը հավատում է, որ դա ինչ–որ վնասվածք էր, որը նա ստացել էր ծառայության ընթացքում։ Դրա համար Պողոսը բազմաթիվ առիթներ էր ունեցել. նրան ծեծել էին, մտրակել, նա նավաբեկության էր ենթարկվել, բանտարկվել և այլն։
       Ինչ էլ որ լիներ այդ ֆիզիկական խնդիրը, այն անհանգստացնում էր Պողոսին։ Ուստի նա խնդրեց ԱՍՏԾՈՒՆ, որ հեռացնի հիվանդությունն իրենից։  Բայց ԱՍՏՎԱԾ պատասխանեց. «Իմ շնորհքս կբաւէ քեզի որովհետեւ իմ զօրութիւնս կ՛իրագործուի տկարութեան մէջ» (Բ. Կորնթացիս 12:9)։ Երբեմն ԱՍՏՎԱԾ չի հեռացնում մեր թշվառությունը, այլ ցանկանում է, որ մենք աճենք դրա շնորհիվ։
       Մովսեսը ցանկանում էր տեսնել իսրայելի ժողովրդին Եգիպտոսի լծից ազատված։ Նա չսպասեց ԱՍՏԾՈՒՆ, այլ ուզեց անձամբ գործել։ Նա սպանեց եգիտացի պահակին։ Արդյունքում, փարավոնը իմացավ այդ մասին, և Մովսեսը 40 տարի աքսորում անցկացրեց։ Մովսեսը գիտեր ճշմարտությունը, սակայն նրա ժամանակը դեռ չէր եկել։
       Երբեմն ԱՍՏՎԱԾ ասում է այո, երբեմն՝ ոչ, և երբեմն էլ նրա պատասխանը սպասիր է։  Բայց մի բանում մենք կարող ենք վստահ լինել։ Երբ մենք սրտանց հավատքով խնդրում ենք ԱՍՏԾՈՒՆ, ՆԱ լսում է մեզ։

Wednesday, January 11, 2012

ՀՈԳՈՒՑ ԱՌԱՋՆՈՐԴՎԱԾ՝ ՍԻՐՈՎ ԾԱՌԱՅԵՆՔ

Վեր. Հենրիկ Շահնազարեան

«Որովհետեւ դուք ազատութեա՛ն կանչուած էք, եղբայրնե՛ր. միայն թէ ձեր ազատութիւնը մարմնի ցանկութիւնների առիթ չըլլայ, հապա սիրո՛վ իրարու ծառայեցէք։ Քանի որ ամբողջ Օրէնքը սա՛ մէկ խօսքին մէջ կը գործադրուի. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս»։ Բայց եթէ զիրար խածնէք եւ լափէք, զգուշացէ՛ք որ իրարմէ չսպառիք։ Ուստի սա՛ կ՛ըսեմ. «Հոգիո՛վ ընթացէք, ու մարմինին ցանկութիւնը պիտի չգործադրէք»։ Որովհետեւ մարմինը կը ցանկայ Հոգիին հակառակ, ու Հոգին՝ մարմինին հակառակ. եւ ասոնք իրարու հակառակ են, որպէսզի չընէք ի՛նչ որ ուզէք։ Բայց եթէ Հոգիէն առաջնորդուիք, ա՛լ Օրենքին տակ չէք ըլլար։ Մարմինին գործերը բացայայտ են. անոնք են՝ շնութիւն, պոռնկութիւն, անմաքրութիւն, ցոփութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, երկպառակութիւն, մրցակցութիւններ, զայրոյթ, հակառակութիւն, խռովութիւն, հերձուածներ, չար նախանձներ, մարդասպանութիւններ, զեխութիւններ եւ ինչ որ ասոնց նման է. որոնց մասին կանխաւ կ՛ըսեմ ձեզի, ինչպէս ժամանակին ալ ըսած եմ, թէ այսպիսի բաներ ընողները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը։ Բայց Հոգիին պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաութիւն, համբերատարութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներու դէմ Օրէնք չկայ։ Անոնք որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին՝ բնական կիրքերուն ու ցանկութիւններուն հետ։ Եթէ հոգիով կ՛ապրինք՝ նաեւ ընթանա՛նք Հոգիին համաձայն։ Սնափառ չըլլանք՝ զիրար գրգռելով եւ իրարու նախանձելով» (Գաղ. 5։13-26)։

Wednesday, January 4, 2012

ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

     Եթե տարիներ առաջ առաջավոր ինտելիգենցիայի ներկայացուցիչ իրեն համարող որևէ մեկը լսեր ԱՍՏԾՈՒ մասին, կարող էր քմծիծաղով պնդել. «Մարքսը ՆՐԱՆ երկնքից վայր բերեց, Ֆրեյդը բանտեց ՆՐԱՆ մարդու ենթագիտակցության մեջ, Նիցշեն հայտարարեց մահացած, և Դարվինը բոլորովին դուրս մղեց գիտությունից ու փիլիսոփայությունից»...
     Սակայն այսօր գիտության զարգացմանը զուգահեռ մարդիկ ավելի են հասկանում այն մեծ բացն ու դատարկությունը, որ մնում է, երբ ինչ–որ բան ուսումնասիրվում է՝ բացառելով ԱՍՏԾՈՒ ստեղծարար էությունը։