Pages

Friday, January 13, 2012

ԵՐԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

Գրեգ Լորի

       «Ինձ պիտի փնտրեք և պիտի գտնեք, որովհետև ձեր ամբողջ սրտով ինձ պիտի որոնեք»։ Երեմիա 29։13

       Երբեմն մենք կարծում ենք, որ մեր աղոթքն անպատասխան է մնացել, թեև իրականում այն ստացել է իր պատասխանը։ Պարզապես պատասխանը դրական չի եղել։
       ԱՍՏՎԱԾՈ պատասխանը աղոթքներին միայն «այո» չէ։ Այն նաև կարող է լինել «ոչ» կամ «սպասիր»։ Երբեմն ՆԱ ցանկանում է, որ մենք աճենք։ Պողոս առաքյալը դիմեց ԱՍՏԾՈՒՆ աղոթքով, որ ՆԱ հեռացնի իրենից ֆիզիկական հիվանդությունը։ Մենք չգիտենք՝ դա ինչ էր, սակայն մեկնաբանների մեծ մասը հավատում է, որ դա ինչ–որ վնասվածք էր, որը նա ստացել էր ծառայության ընթացքում։ Դրա համար Պողոսը բազմաթիվ առիթներ էր ունեցել. նրան ծեծել էին, մտրակել, նա նավաբեկության էր ենթարկվել, բանտարկվել և այլն։
       Ինչ էլ որ լիներ այդ ֆիզիկական խնդիրը, այն անհանգստացնում էր Պողոսին։ Ուստի նա խնդրեց ԱՍՏԾՈՒՆ, որ հեռացնի հիվանդությունն իրենից։  Բայց ԱՍՏՎԱԾ պատասխանեց. «Իմ շնորհքս կբաւէ քեզի որովհետեւ իմ զօրութիւնս կ՛իրագործուի տկարութեան մէջ» (Բ. Կորնթացիս 12:9)։ Երբեմն ԱՍՏՎԱԾ չի հեռացնում մեր թշվառությունը, այլ ցանկանում է, որ մենք աճենք դրա շնորհիվ։
       Մովսեսը ցանկանում էր տեսնել իսրայելի ժողովրդին Եգիպտոսի լծից ազատված։ Նա չսպասեց ԱՍՏԾՈՒՆ, այլ ուզեց անձամբ գործել։ Նա սպանեց եգիտացի պահակին։ Արդյունքում, փարավոնը իմացավ այդ մասին, և Մովսեսը 40 տարի աքսորում անցկացրեց։ Մովսեսը գիտեր ճշմարտությունը, սակայն նրա ժամանակը դեռ չէր եկել։
       Երբեմն ԱՍՏՎԱԾ ասում է այո, երբեմն՝ ոչ, և երբեմն էլ նրա պատասխանը սպասիր է։  Բայց մի բանում մենք կարող ենք վստահ լինել։ Երբ մենք սրտանց հավատքով խնդրում ենք ԱՍՏԾՈՒՆ, ՆԱ լսում է մեզ։

No comments: