Գրեգ Լորի
«Որովհետեւ սիրտէն կ՛ելլեն չար մտածումներ, սպանութիւներ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայհոյութիւններ» Մատթէոս 15։19։
Որքա՞ն հաճախ ենք մենք լսում «սիրտ» բառը։ Այս բառը լսում կամ օգտագործում ենք ամեն քայլափոխի։ Երբ տխուր ենք, ասում ենք՝ սիրտս ցավում է, կամ կտոր–կտոր է լինում։ Երբ մեկը անտակտ է, ասում ենք՝ սիրտ չունի։ Երբ մեկը զգացմունքային է, ասում ենք՝ սրտից թույլ է, և այլն։
Երբեմն մենք ասում ենք. «Միտքս ինձ մի բան է ասում, բայց սիրտս՝ մեկ այլ»։ Արքայադուստր Դիանան մի անգամ ասել է. «Միայն արեք այն, ինչ ձեր սիրտն է հուշում»։
Թույլ տվեք ասել ձեզ՝ ԵՐԲԵՔ ՄԻ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ, ՈՐ ՁԵՐ ՍԻՐՏԸ ՁԵԶ ԹԵԼԱԴՐԻ՝ ԻՆՉ ԱՆԵԼ, ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼ ՏԵՂ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ՁԵԶ։ Բազմաթիվ խելագառ բաներ են կատարվել սրտի թելադրանքով։
Ահա թե ինչ է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ասում սրտի մասին. «Սիրտը ամէն բանէ աւելի խաբեբայ եւ անուղղայ է, զայն ո՞վ կրնայ ճանչնալ» (Երեմիա 17:9)։ Եվ ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Որովհետեւ սիրտէն կ՛ելլեն չար մտածումներ, սպանութիւներ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայհոյութիւններ» (Մատթէոս 15։19)։
Ուստի փոխարեն հիմվենք մեր սրտի թելադրանքին, ՀԻՍՈՒՍԸ պատվիրում է մեզ, որ օգտագործենք մեր սիրտը, միտքն ու հոգին այն նպատակով, որի համար դրանք ստեղծվել են. «Սիրէ ՏԷՐԸ՝ քու ԱՍՏՈՒԱԾԴ՝ ամբողջ սիտովդ, ամբողջ անձովդ ու ամբողջ միտքովդ» (Մատթէոս 22:37)։
Այսպիսով, մենք պետք է կենտրոնանանք ոչ թե մեր սրտի վրա, այլ պետք է կենտրոնացնենք մեր սիրտը ԱՍՏԾՈ վրա։
No comments:
Post a Comment