Գրեգ Լորի
Հունվարի 27, 2020թ.
Այս կիրակի ես դժվարությամբ հավատացի լսածս լուրերին՝ Լոս Անջելեսի մոտակայքում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել էր Լոս Անջելես Lakers-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Նույն պատահարի զոհն էին դարձել նաև ութ այլ մարդիկ՝ ներառյալ Կոբիի տասներեքամյա դուստրը:
Ինչպե՞ս կարող էր Կոբիի նման կյանքով լեցուն, աշխույժ չեմպիոնը մեզնից այսպես հանկարծակի հեռանալ: