Pages

Monday, November 28, 2011

ԽՂՃԻ ԽԱՅԹ ԵՎ ՇՆՈՐՀ

ՎԵՐ. ՀԵՆՐԻԿ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Սիրելիներ, արդեն մի քանի շաբաթ է մենք ԱՍՏԾՈ Խոսքից կարդում ենք Գաղատացիս թղթի որոշ համարներ։ Գաղատացիս թուղթը Պողոս առաքյալի շատ կարևոր նամակներից է, որում հատուկ խոսվում է ԱՍՏԾՈ շնորհքի և հավատքով փրկության մասին։ Բացատրվում է, թե ինչպես մարդը շատ հեշտությամբ կարող է Աստվածաշնչի ճշմարտությունից շեղվել և իր կարծիքով ճիշտ, սակայն իրականում սխալ համոզումների հետևել։ Թղթում նշվում է, որ Գաղատիայի ժողովուրդը Ավետարանի բարի լուրը (Հիսուսի միջոցով փրկվելու լուրը) լսեց, սակայն քիչ ժամանակ հետո դարձավ դեպի օրենքը և փորձեց օրենքը կատարելով իրեն հանգիստ զգալ։