Pages

Thursday, February 23, 2012

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ (առաջին մաս )

Գրեգ Լորի
(Առաջին մաս)
Կարծես թե աշխարհում գնալով ավելի ու ավելի են շատանում տագնապալի իրադարձությունները՝ պատերազմներ, սով, երկրաշարժներ, նոր հիվանդություններ, հանցագործություններ... ավելի է շատանում ապականությունը, անբարոյականությունն ու բռնությունն աշխարհում։ Եվ զարմանալի չէ, որ շատերի մոտ հարց է առաջանում, թե արդյո՞ք մենք ապրում ենք վերջին օրերում. արդյո՞ք աշխարհի վերջը մոտ է։
*        Դեպի ո՞ւր է գնում աշխարհը
*         Ի՞նչ է հափշտակությունը
*         Արդյո՞ք մոտ է արմագեդոնը
*         Արդյո՞ք մոտ է ՀԻՍՈՒՍԻ վերադարձը
*         Կարո՞ղ ենք մենք իմանալ ապագան
Սրանք ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որ մարդկանց հուզում են։ Մեծ անորոշություն կա։ Չնայած գիտության ու տեխնիկայի աննախադեպ առաջնընթացին՝ մենք տեսնում ենք, որ մարդկության վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում։
Այս տագնապալից ու կրիտիկական օրերին ոմանք իրենց հայացքն ուղղում են քաղաքական գործիչներին և աշխարհի առաջնորդներին՝ հուսալով, որ նրանք ուղղություն ցույց կտան, կառաջնորդեն խաղաղության։ Ոմանք էլ դիմում են բախտագուշակների ու աստղագուշակների։
Սակայն միշտ եղել և կա ՄԵԿԸ, ով հստակ գիտի, թե ինչ է նախապատրաստել ապագան, և ՆԱ այդ մասին ասում է ԻՐ Գրքում՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ։
ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ
Աստվածաշունչը միակ գիրքն է, որ ճշգրտորեն ներկայացնում է ապագան։ Աստվածաշնչի երկու երրորդը մարգարեություն է։ Այս մարգարեությունների կեսն արդեն կատարվել է։ Ոչ մի այլ կրոն աշխարհում չունի այդպիսի գիրք։
Եթե Աստվածաշնչի մարգարեությունների կեսը կատարվել է, ինչպես ասել է ԱՍՏՎԱԾ, արդյոք կա՞ պատճառ կասկածելու, որ մնացածն էլ կկատարվի ճիշտ ՆՐԱ ասածի պես։ ԱՍՏՎԱԾ կարող է խոսել ապագայի մասին բացարձակ վստահությամբ, և մենք կարող ենք վստահել ՆՐԱ ԽՈՍՔԻՆ։
ԺԱՄԱՆԱԿԻ ՆՇԱՆՆԵՐԸ
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հենց մեր աչքի առջև կատարվում են աստվածաշնչային մարգարեություններ։ Մենք տեսանք, թե ինչ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման արդյունքում։ Մենք տեսնում ենք Իսրայելի աճող մեկուսացումը և նրա շուրջ գտնվող ազգերի աճող ատելությունը նրա հանդեպ։ Պատեազմներ եղան Միջին Արևելքում, և շատ ապստամբություններ՝ տարբեր երկրներում։ Սրանք բոլորը նշաններ են, որոնց մասին խոսեց ՀԻՍՈՒՍԸ, որոնք կհուշեն ՆՐԱ մոտալուտ գալուստի մասին։
«...երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ» (Մարկ. 13։29)։
Աստվածաշունչը ներկայացնում է նաև մարդկանց վարքն ու տրամադրությունը ՆՐԱ գալստից առաջ։ ՀԻՍՈԻՍՆ ասաց, որ Իր վերադարձին նախորդող օրերը նման կլինեն Նոյի ու Ղովտի ժամանակներին (Ղուկ. 17:26–29)։ Որո՞նք են այդ նշաններից մի քանիսը։
ՍԵՌԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Ամենից դիպուկ այս նկարագրությունը կարող ենք տեսնել Ծննդոց գրքում, երբ երկու հրեշտակներ Սոդոմում այցելում են Ղովտին (Ծննդոց 19:1–17)։ Այնտեղ այցելուները հանդիպեցին ամեն տեսակ սեռական այլասերվածության, երբ այդ օրերի միասեռական ակտիվիստները հավաքվել էին Ղովտի դռանը։ Ճիշտ այդպես էլ այսօր ամենուր տիրում է նույն սանձարձակությունն ու այլասերվածությունը, ծաղրվում են ԱՍՏԾՈ կողմից տրված ամուսնական մաքուր սկզբունքները։
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՃ
Նոյի ժամանակներին հատուկ էին սարսափելի բռնություններն ու հանցագործությունները։
«Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում, զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում... Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը» (Ծննդոց 6:5–6, 12)։
Այդյո՞ք սա չէր կարող վերաբերել մեր ժամանակներին։
Ի՞ՆՉ Է ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Աստվածաշնչի համաձայն՝ կա մի սերունդ, որ մահ չի տեսնի (Մարկ.13:30)։ Այն կվերցվի երկրի երեսից եկեղեցու հափշտակության ժամանակ։
 «Ահա կը յայտնեմ ձեզի խորհուրդ մը. «բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս ալ պիտի փոխուինք. անմիջապէս, ակնթարթի մը մէջ, վերջին փողին հնչելու ատենը. որովհետեւ փողը պիտի հնչէ, մեռելները յարութիւն պիտի առնեն՝ առանց ապականութեան, ու մենք ալ պիտի փոխուինք...»» (1 Կորնթ.15:51–52)։
ՄԵՆՔ «ԿՀԱՓՇՏԱԿՎԵՆՔ»
Ա Թեսաղոնիկեցիս թղթի 4:13–18–րդ համարները լի են հույսով ու խոստումներով։ «...Ետքը մենք ալ, որ ողջ մնացած ենք՝ անոնց հետ պիտի յափշտակուինք ամպերով Տէրոջը առջեւ ելնելու՝ օդին մէջ եւ այնպէս յաւիտեան Տէրոջը հետ պիտի ըլլանք...»։
Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը» (Մատթ. 24։40-42)։
ՄԵՆՔ «ԿՀԱՆԴԻՊԵՆՔ  ՏԻՐՈՋԸ»
Հունարենում «հանդիպել» բառը իր մեջ կրում է թագավորական կամ շատ կարևոր անձի հանդիպելու գաղափար։ Երբ ՏԵՐԸ կանչի մեզ, մենք կհանդիպենք թագավորաց ԹԱԳԱՎՈՐԻՆ։
«Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք» (Հովհ. 14։2-4)։
 «Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ։ Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի Իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր» (1 Հովհ. 3։2-3)։
Ի՞ՆՉ Է ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Եկեք քննարկենք հափշտակության որոշ ազդեցություններ յուրաքանչյուրիս համար
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԱՀ  ՉՈՒՆԵՆԱԼ
Ինչպես արդեն ասացի, կլինի մի սերունդ, որ մահ չի տեսնի։ Արդյոք մե՞նք ենք այդ սերունդը։ Ես չեմ կարող վստահ պնդել, թե մենք ենք։ Բայց եթե մենք չենք, ապա ես համոզված եմ, որ շատ մոտ ենք ՆՐԱ վերադարձին, թեև ՆԱ մեզ զգուշացրեց, որ չփորձենք օր ու ժամ նշանակել ԻՐ վերադարձի համար (Մատթ. 24:42)։
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է
Ինչպես ասվում է Ա Կորնթացիս 15:51–52 համարներում. «...բոլորս. պիտի փոխուինք յանկարծակի, մի ակնթարթում...» (“We shall all be changed in a moment.”
«Փոխուել» բառը, հունարենում նշանակում է կերպարանափոխվել։ ԱՍՏՎԱԾ մեզ կտա բոլորովին մի նոր մարմին.
«Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը» (Փիլիպ. 3։20-21)։
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԵՆԱԿԱՆ Է
Այն կլինի հանկարծակի՝ մի ակնթարթում (1 Կորնթ.15:51–52)։ Ասում են, որ ակնթարթը մոտավորապես 1/1000–րդական վայրկյան տևողություն ունի։ Հունարեն բառը «atomos» է, որից ծագել է ատոմ բառը։ Դա նշանակում է, մի բան, որ հնարավոր չէ տրոհել։
Այլ կերպ ասած՝ հափշտակությունը կլինի այնպես արագ ու հանկարծակի, որ այդ ժամանակահատվածը հնարավոր չէ մարկայնորեն տրոհել։
Մտածեք այդ մասին։ Մի ակնթարթում բոլոր կենդանի հավատացյալները, որ ապրում են երկրագնդի վրա, կանհետանան։
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ Է
Հաճախ մարդիկ հարցնում են. «Մենք նորից կտեսնե՞նք մեր սիրելիներին»։ Պողոս առաքյալը գրել է հետևյալը՝ վստահեցնելու թեսաղոնիկեցիներին, որոնք ունեին սիրելի անձինք, որ արդեն մահացել էին։ Նրանց վախենում էին, որ այլևս երբեք նրանց չեն տեսնի։ Պողոսի բառերը շատ մխիթարական էին։ Նա ասում է, որ ՔՐԻՍՏՈՍՈՎ մահացածները առաջինը պիտի հարություն առնեն, «ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք...» (1 Թեսաղ. 4:16–17)։
Մենք հափշտակությամբ ոչ միայն ՏԻՐՈՋԸ կհանդիպենք, այլ նաև կվերամիավորվենք մեր սիրելիների հետ, ովքեր մահացել և արդեն հանդիպել են ՏԻՐՈՋԸ։
Մի ակնթարթ առաջ մենք ապրելիս կլինենք մեր երկրային կյանքը, իսկ հաջորդ ակնթարթին կհայտնվենք մեր հանգուցյալ բարեկամների ներկայության մեջ։ Ամենից առաջ՝ մենք դեմառդեմ  կհանդիպենք ՆՐԱՆ, ով մահացավ մեր փոխարեն և պատճառ դարձավ մեր հափշտակման։ Մահը մեծ բաժանող է, բայց ՔՐԻՍՏՈՍԸ ամենամեծ հաշտեցնեղն ու միջնորդն է։
ՄԵՆՔ ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԵՏ, ՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՆՔ ԴԵՊԻ ՔՐԻՍՏՈՍԸ
«...Քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ» (1 Թեսաղ. 2:19)։
Պողոսն ասում է, որ Թեսաղոնիկեի իր հոգևոր զավակները կլինեն իր փառքն ու ուրախությունը ՏԻՐՈՋ ներկայության մեջ, երբ ՆԱ վերադառնա։ Այստեղից պարզ է դառնում, որ մեզնից յուրաքանչյուրը շրջապատված կլինի այն մարդկանցով, ում օգնել է հավատալու ՀԻՍՈՒՍԻՆ։
Սա պետք մեզ ստիպի կրկնապատկալու մեր ջանքերը ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ մասին վկայելու գործում։ Երբ տեսնենք մի անձ, որ կանգնած կլինի ՓՐԿՉԻ առջև փառավորված մարմնով, որովհետև մենք հավատարիմ ենք եղել Ավետարանը քարոզելու գործում, կհամոզվենք, որ մեր ջանքերը զուր չեն եղել։
ՄԵՆՔ ԿՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐԻՆ ԵՐԿՆՔՈՒՄ
Մինչ Աստվածաշունչը այս վերամիավորման մանրամասները չի բացահայտում, մենք կարդում ենք, որ Պայծառակերպության լեռան վրա երեք աշակերտները ճանաչեցին թե՛ Մովսեսին և թե՛ Եղիային (տես՝ Մարկ. 9:1–8)։ Կարելի է եզրակացնել, որ երկնքում մենք էլ նույնը կկարողանանք անել։ Խոսելով այն գիտելիքի մասին, որ մենք կունենանք ՏԻՐՈՋ ներկայության մեջ, Պողոսն ասում է. «Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ» (1 Կորնթ.13:12)։