Գրեգ Լորի
«Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու» (Մատթ. 26։39):
Տարիներ առաջ Ֆիլիպիններում ես այցելեցի մի տուն, որտեղ քրիստոնյաներ էին հավաքվել։ Նրանք ասացին, որ ցանկանում են ինձ հյուրասիրել տեղական ուտեստ և բերեցին մի բադի ձու։ Նրանք ասացին ինձ. «Սա բալութ է։ Ֆիլիպիններում այս կերակուրը շատ են սիրում»։ Ապա կոտրեցին ձուն։ Հենց կճեպը կոտրվեց, երևաց մասամբ ձևավորված մի բադիկ։ Կարելի էր հստակ տեսնել գլուխն ու կտուցը և ինչ–որ շագանակագույն հեղուկ։
Ինձ ասացին, որ պետք է նախ խմեմ հեղուկը և ապա ուտեմ բադը... «Չեմ կարծում, որ կարող եմ այդ անել»,– պատասխանեցի ես։ Ինչ–որ մեկն ականջիս շշնջաց, որ եթե չուտեմ, նրանց վիրավորած կլինեմ։ «Եթե ես ուտեմ ու հետ տամ, առավել կվիրավորեմ նրանց»,– շշնջացի ես։
Եվ իհարկե չկերա։
Խաչի վրա ՀԻՍՈՒՍԸ վերցրեց այն բաժակը, որ ՀԱՅՐԸ տվեց ՆՐԱՆ, և խմեց մինչև վերջ։ Նա ավելի վաղ աղոթել էր. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու» (Մատթ. 26։39):
Այսպիսով ՀԻՍՈՒՍԸ մեզ ցույց տվեց, թե ինչ պետք է անել այն ժամանակ, երբ անորոշության մեջ ենք, երբ չենք հասկանում (նույնիսկ ԱՍՏԾՈ հետ համաձայն չենք) մեզ հետ պատահածը։ Մենք կարող ենք ԱՍՏԾՈՒՆ խնդրել 2 բան. կամ որ նա մեզանից հեռացնի այդ բանը, կամ որ ուժ տա դրա միջով անցնելու։
Դ.Լ. Մուդին ասել է. «Բեր քո խնդրանքն ԱՍՏԾՈ առջև և ապա ասա. «Թող ոչ թե իմ, այլ ՔՈ կամքը լինի»։ Ամենաքաղցր դասը, որ սովորել եմ ԱՍՏԾՈ դպրոցում այս է՝ պետք է թույլ տամ, որ ԱՍՏՎԱԾ ընտրի իմ փոխարեն»։
ԱՍՏՎԱԾ գիտի, թե ինչ է անում։
No comments:
Post a Comment