Pages

Wednesday, February 15, 2012

ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

       ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ,


       ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ կապակցությամբ «ՄԻԱԿ ՈՒՂԻՆ» կայքէջը հայտարարում է նկարչության և շարադրության մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր տարիքի անձինք։



          Ստեղծագործությունների համար առաջարկվող թեմաներ՝


          «ՀԻՍՈՒՍԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՆՁ ԱՆՍԱՀՄԱՆ»
         «ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ»
         «ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ»


      Խնդրում ենք մրցույթին ներկայացնել Ձեր անձնական ստեղծագործությունները մինչև 2012թ. մարտի 25–ը։
    
    «Նկարչություն» մրցութային կարգում կարող եք ներկայացնել մատիտով նկար, յուղանկար, ջրանկար և այլն։
     «Շարադրություն» մրցութային կարգում կարող եք ներկայացնել արձակ ստեղծագործություններ (ակնարկ, պատմվածք և այլն) և բանաստեղծություններ։ 


      Առաջարկում ենք ընթերցել Մատթէոսի ավետարանից 26-28 գլուխները, Մարկոսի ավետարանից 14-16-րդ գլուխները, Ղուկասի ավետարանից 22-24–րդ գլուխները և Հովհաննեսի ավետարանից 17-21–րդ գլուխները։ 


      Կարդացեք ԱՍՏԾՈ խոսքը, և ԱՍՏՎԱԾ օրհնի ԻՐ Խոսքը յուրաքանչյուրիս համար։


     Հարցերի դեպքում, ինչպես նաև Ձեր ստեղծագործությունները ներկայացնելու համար, խնդրում ենք օգտվել «Միակ ուղին» կայքէջի «Հետադարձ կապ» բաժնից։

No comments: