Pages

Sunday, February 5, 2012

ԻՆՉՈ՞Ւ Է ԽՂՃԻ ԽԱՅԹԸ ԼԱՎ

Գրեգ Լորի
     «Մոռացաք այն յորդորը որ ձեզի հետ կը խօսի որպէս թէ որդիներու հետ. «Ո՛րդեակ իմ, Տէրոջը խրատը մի՛ անարգեր ու անկէ յանդիմանուելով՝ մի թուլնար։ Վասն զի Տէրը իր սիրածը կը խրատէ եւ կը ծեծէ ամէն մէկ որդի որ կ՛ընդունի»» (Եբր. 12։5-6)։
     Դու երբեք չես դադարի մեղք գործել, քանի դեռ շնչում ես։ Եթե նույնիսկ քրիստոնյա ես, դու մեղք կգործես։ Բայց կա տարբերություն մեղավոր լինելու և մշտապես մեղքի մեջ ապրելու միջև։ Եթե դու իսկական քրիստոնյա ես, դու չես ապրի մեղքի մեջ։
Ինչպես ասվում է 1 Հովհ. 3։9 համարում «Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած»։
     Եթե որպես քրիստոնյա սկսում ես շարժվել սխալ ուղղությամբ և մտորում ես ինչ–որ սխալ բան անելու մասին, դու հանդիմանվում ես ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ կողմից։ Այն փաստը, որ դու գիտակցում ես, որ դա սխալ է և չպետք է անես, արդեն լավ նշան է։ Եվ եթե այնուամենայնիվ անում ես այդ սխալը և մեղքի զգացում ես ունենում, ապա դա նույնպես լավ նշան է։ Դա նշանակում է քո խղճի խայթի ազդանշանը աշխատում է։
Դա նման է տներում տեղադրված հրդեհի ազդանշանի, որ զգուշացնում է քեզ վտանգի ժամանակ կամ երբ անհրաժեշտ է լինում փոխել նրա մարտկոցը։ Հենց այդպես էլ աշխատում է մեր խիղճը։ Այն մեզ զգուշացնում է, թե ինչ ենք սխալ անում։

     Դուք պետք անհանգստանաք, եթե մտորում եք մեղք գործելու մասին և ոչ մի հանդիմանություն չեք զգում, կարող եք մեղք գործել և մեղքի զգացում չունենալ։ Դա նշանակում է ձեր ազդանշանային համակարգը չի աշխատում, կամ անջատվել է, կամ թերևս այլևս չունեք։
     Միգուցե դու զգացել ես ԱՍՏԾՈ խրատող (կարգապահության մղող) ձեռքը քո կյանքում։ Միգուցե դու հանդիմանվել ես կամ մեղքի զգացում ես ունեցել։ Ուրախացիր։ Քո խղճի խայթն աշխատում է։ Եթե ԱՍՏՎԱԾ քեզ կարգի է հրավիրում, երբ դու շեղվում ես, նշանակում է, որ դու ՆՐԱ որդին ես։

No comments: