Գրեգ Լորի
Երբ ՀԻՍՈՒՍԸ խոսում էր ժամանակների նշանների մասին, ՆԱ աշխարհը պատկերում էր պառակտված պատերազմերով ու գժտություններով, ցնցված երկրաշարներից, ժանտախտից ու սովից։
ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ։ Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն» (Ղուկ.21:25–26 )։
ՀԻՍՈՒՍԸ նաև նշեց, որ կշատանան երկրաշարժները՝ որպես վերջին օրերի նշան (Ղուկ. 21:11)։ Միշտ եղել են երկրաշարժներ, փոթորիկներ ու ցունամիներ։ Բայց ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ վերջին ժամանակներում կլինեն ավելի շատ ու ավելի հաճախ։
Համաձայն ԱՄՆ Երկրաբանական ընկերության՝ երկրաշարժները շատանում են։ Վերջին 5 տասնամյակի ընթացքում ավերիչ երկրաշարժների թիվն աճել է։ Եվ շարունակում է աճել։
Աստվածաշունչը շատ բան է ասում վերջին ժամանակների մասին՝ փոխվելու է իշխանությունը, հասարակությունը կանխիկ գումար չի ունենալու, երևան է գալու մի գերտերություն, որ կկոչվի արքաներ արևելքից և Արմագեդդոնի ճակատամարտում կպայքարի Հակաքրիստոսի դեմ։
ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը» (Ղուկ. 21:28)։
Հասկացեք, երբ ԱՍՏՎԱԾ կանխատեսում է ապագան, ոչ մի կասկած լինել չի կարող։ ԱՍՏՎԱԾ ավելի լավ գիտի մեր ապագան, քան մենք մեր անցյալը։
No comments:
Post a Comment