Pages

Friday, February 3, 2012

ՍԻՐՎԱԾ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Գրեգ Լորի

«Ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ։ Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (1 Տիմոթեոս 2։3-4)։

     Մարդիկ հաճախ հարցնում են. «Կարծո՞ւմ ես, որ ԱՍՏՎԱԾ կլսի մի չար մարդու աղոթք, որ սարսափելի արարքներ է գործել, սակայն դիմում է ԻՐԵՆ թեկուզ իր կյանքի վերջին րոպեին։ ԱՍՏՎԱԾ կների՞ այդպիսի մարդուն»։

     Իհարկե ԱՍՏՎԱԾ կների։
    Երբեմն մեր սիրելիներից որևէ մեկը, որ իր հավատքի մասին չի դավանել, մահանում է։ Եվ մենք եզրակացնում ենք, որ նա երկինք չի գնացել։ Սակայն մենք չենք կարող դա իմանալ։ Արդյոք մենք նրա հե՞տ էինք իր կյանքի վերջին րոպեին։ Իսկ միգուցե նա իր վերջին շնչում դիմել է ՀԻՍՈՒՍԻՆ։

     Մենք հաստատ գիտենք, որ ԱՍՏՎԱԾ սիրում էր նրան և ցանկանում էր, որ նա փրկվեր։ Ինչպես Տիմոթեոսի 2։4 համարում է ասվում, ԱՍՏՎԱԾ ուզում է, որ «բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը»։

     Երբ Հուդան գնաց Գեթսեմանի պարտեզ ՀԻՍՈՒՍԻՆ մատնելու, ՀԻՍՈՒՍԸ  նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մատթ. 26։50)։

    ՀԻՍՈՒՍԸ  Հուդային ևս մեկ հնարավորություն էր տալիս ապաշխարելու։ Եվ ես հավատում եմ, որ եթե Հուդան այդ պահին կանգ առներ ու ասեր. «ՏԵՐ, սխալվել եմ։ Չգիտեմ, թե ինչ էի մտածում։ Ներիր ինձ»։ ՀԻՍՈՒՍԸ նրան կներեր։ Ինչո՞ւ։ Որովհետև ԱՍՏՎԱԾ ասում է. «Ես ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր չար ճանապարհից...» (Եզեկ. 33։11)։

     ՀԻՍՈՒՍԸ մինչև վերջ սիրում էր Հուդային։ Նա ՀԻՍՈՒՍԻ ընկերն էր, բայց իր մատնությամբ կոտրեց ՆՐԱ սիրտը։

     Ես չեմ ցանկանում ձեզ մոտ այն համզումը ստեղծել, որ բոլորը երկնքում են, որովհետև այդպես չէ։ Ես միայն ասում եմ, որ եթե որևէ մեկը դարձել է ՏԻՐՈՋԸ իր կյանքի վերջին պահին անգամ, ուրեմն ստացել է ՆՐԱ ներումը։

No comments: