Pages

Friday, February 3, 2012

ԶՂՋՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ

Գրեգ Լորի

 «Որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում» (2 Կորնթ. 7։10)։


     Տարբերություն կա զղջման և ապաշխարության միչև։ Զղջումը բռնվելուց հետո ափսոսանքն է։ Օրինակ՝ բանկ ես թալանել, ապա որոշ ժամանակ անց ձեռբակալվել ես, դու ափոսում ես։ Ինչո՞ւ։ Որովհետև բռնվել ես։

     Կամ դու մայրուղիով գնում ես, և քեզ կանգնեցնում է ոստիկանը, դու զղջում ես։ Ինչո՞ւ։ Որովհետև բռնվեցիր, ոչ թե, որ խախտել ես օրենքը։ Դա զղջում է և ոչ ապաշխարություն։ Ապաշխարություն նշանակում է այնպես զղջալ, որ հետ կանգնես քո ճանապարհից և փոխես վարքագիծդ։

     Հուդա Իսկարիովտացին զղջաց, որ մատնել է ՀԻՍՈՒՍԻՆ։ Նա գիտեր, որ ՀԻՍՈՒՍԸ անմեղ է։ Գիտեր, որ ինքը սխալ բան է արել։ Եվ եթե ապաշխարեր, կդառնար ՀԻՍՈՒՍԻՆ, իսկ նա դիմեց կրոնական առաջնորդներին։

     Եվ ի՞նչ ավարտ ունեցավ դա նրա համար։ Առաջնորդները նրան դուրս շպրտեցին, քանի որ նրանից ստացել էին այն ամենը, ինչ իրենց պետք էր։ Եվ դա այնքան հատուկ է այս աշխարհին։ Այն մեզ ազատություն է խոստանում, սակայն բերում է ստրկություն։ Խոստանում է վայելք, սական տալիս է մեղք։ Երջանկության փոխարեն տալիս է դառնություն։ Հաճույքի փոխարեն՝ ցավ։

     Հուդան աշխարհում ՀԻՍՈՒՍԻՑ բացի ուրիշ ընկեր չուներ, բայց մատնեց ՆՐԱՆ։ Հուդան դիմեց կրոնին, իսկ կրոնը նրան առաջարկելու ոչինչ չուներ։ Նա ՀԻՍՈՒՍԻ կարիքն  ուներ։

     Կրոնը նման է վիրակապի, այն դեպքում, երբ դու սրտի վիրահատության կարիք ունես։ Դու կրոնի կարիք չունես, այն քեզ չի օգնի։ Դու ՀԻՍՈՒՍԻ կարիքն ունես։

     Ո՞ւր կտանի քեզ քո մեղքը։ Եթե մեղավոր ես զգում քո գործած մեղքերի համար, դիմիր ՀԻՍՈՒՍԻՆ։ Միայն ու միայն ՀԻՍՈՒՍԻՆ։


No comments: