Pages

Sunday, February 2, 2020

ԿՈԲԻ ԲՐԱՅԱՆՏԻ ՄԱՀԸ ՄԵԶ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԿՅԱՆՔՆ ԱՐԴԱՐ ՉԷ

Գրեգ Լորի
Հունվարի 27, 2020թ.

Այս կիրակի ես դժվարությամբ հավատացի լսածս լուրերին՝ Լոս Անջելեսի մոտակայքում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել էր Լոս Անջելես Lakers-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Նույն պատահարի զոհն էին դարձել նաև ութ այլ մարդիկ՝ ներառյալ Կոբիի տասներեքամյա դուստրը:
Ինչպե՞ս կարող էր Կոբիի նման կյանքով լեցուն, աշխույժ չեմպիոնը մեզնից այսպես հանկարծակի հեռանալ:

Կոբի Բրայանտը NBA-ում խաղացող լավագույն բասկետբոլիստներից էր: Նա LA Lakers-ի հետ խաղաց 20 սեզոն, նվաճեց 5 առաջնության մատանիներ և ավարտեց իր կարիերան 33,643 միավորով: 41 տարենակնում նա կենդանի լեգենդ էր, ումով հինանում էին նույնիսկ NBA-ի մյուս աստղերը:

Նա անձամբ ընտրեց իր սեփական մականունը՝ «Սև Մամբա», որն աշխարհում ամենաարագ մահացու թունավոր օձն է, և այն փոխանցեց իր դստերը՝ Ջիաննային, ով բասկետբոլի նոր ծագող աստղ էր՝ անվանելով նրան «Մամբասիտա»:

Իրականում երկրպագուների ճնշող մեծամասնությունը Կոբիին անձամբ չէր ճանաչում: Թերևս նրա խաղերից մեկնումեկին ներկա լինելով էլ ամփոփվում էր նրա հետ ունեցացած մեր հարաբերությունները: Սակայն նրա մահը խորապես հուզեց միլիոնավոր ամերիկացիների: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ այն մեզ սթափեցրեց՝ տեսնելու իրականությունը՝ կյանքն անարդար է:
Ինչո՞ւ Կոբին, նրա դուստրը և ճակատագրական այդ չվերթի այլ անդամներ մահացան, մինչդեռ այլոք արթնացան մյուս առավոտյան՝ դիմավորելու նոր օր:

Հեշտ բացատրություն չկա, սակայն Կոբիի մահվանն անդրադառնալիս մենք պետք է հիշենք 3 բան.

1. Կյանքը թանկ  է

Ես smart ժամացույց ունեմ: Պարբերաբար դրա վրա հաղորդագրություն եմ ստանում, որը պարզապես ասում է՝ շնչիր: Իհարկե մինչ այդ էլ ես շնչում էի, սակայն այն ինձ հիշեցնում է, որ պետք է գնահատել...
Յուրաքանչյուր օրը նվեր է: Ամեն սրտի զարկ և ամեն շունչ օրհնություն է: Պետք է գնահատել այդ: Ինչպես նաև պետք է գնահատել առողջությունն ու ընտանիքը:

Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Այնպես սովորեցրու մեզ մեր օրերը համրել, որ սրտի իմաստություն ստանանք» (Սաղմ. 90:12):
Կոբին մեծ կարողության տեր հաջողակ մարդ էր, սակայն վստահ եմ, որ նա այդ ամնեը կտար մեկ օր ավել կյանքի դիմաց: Նրան այդ հնարավորությունը չտրվեց:

2. Մի հարցրու` «ինչո՞ւ», այլ հարցրու` «ո՞ւմ»

Հիշում եմ 11 տարի առաջ այն օրը, երբ կինս ու ես լսեցինք սարսափելի լուրը. մեր տղան՝ Քրիստեֆերը զոհվել էր աշխատանքի գնալու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ: Կարծես սենյակից ողջ թթվածինը անհետացավ, և ժամանակը կանգ առավ: Թվում էր, թե բառերը կարող են քեզ սպանել:

Տառապանքի ու ցավի մեջ աղաղակեցի Աստծուն, և Նա ինձ լսեց: Աստվածաշունչը ասում է, որ Նա է «ամեն մխիթարության Աստվածը» (Բ Կորնթ. 1:3):

Երբեմն կյանքում պատահում են դեպքեր, որ անարդար են, և երբեք չես կարող բավարարող պատասխան գտնել, թե ինչու դրանք պատահեցին: Սովորել եմ, որ այսպիսի դեպքերում ճիշտ հարցը ոչ թե «ինչո՞ւ»-ն է, այլ «ո՞ւմ»-ն է: Ո՞ւմ եք դիմում նման պահերին:
Դիմում ես Աստծուն, որպեսզի ուժ տա քեզ դիմանալու: Եվ ողբում ես ու սգում:

Աստվածաշունչն ասում է. «Ուրախացողների հետ ուրախացեք և լացողների հետ լաց եղեք» (Հռոմ.  12:15): Շատ մարդիկ մեզ հետ լաց եղան, երբ մեր որդին՝ Քրիստոֆերը, մահացավ: Այս պահին աջակցության և սիրո կարիք ունի Կոբիի ընտանիքը:

Մենք պետք է աղոթենք Կոբիի կնոջ՝ Վանեսայի և նրա երեխաների՝ Նատալիայի, Բիանկայի և Կապրիի համար: Կոբին նաև ունի հայր՝ Ջո, և մայր՝ Փեմ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ ապրումների մեջ են նրանք հիմա: Մենք պետք է աղոթենք նաև մյուս 7 զոհերի ընտանիքների համար: Նրանց անուններն են.
Ջոն Ալտոբելլի՝ 56 տարեկան, Orange Coast College Բասկետբոլի գլխավոր մարզիչ,
Քերրի Ալտոբելլի՝ Ջոնի կինը,
Ալիսա Ալտոբելլի, Ջոնի և Քերրի դուստրը, ով Ջիաննայի բասկետբոլի թիմակիցն էր,
Սարա Չեսթեր,
Փեյթն Չեսթեր՝ Սարայի դուստրը և Ջիաննայի բասկետբոլի մեկ այլ թիմակից,
Քրիստինա Մաուզեր, Մամբա մարզական ակադեմիայի աղջիկների բասկետբոլի մարզիչ,
Արա Զոբայան՝ օդաչու:

3. Մենք պետք է պատրաստվենք

Մահը չի հարցնում՝ հարո՞ւստ ես, թե՞ աղքատ, որևէ կրոնի պատկանո՞ւմ ես, թե՞ ոչ, հռչակավո՞ր ես, տխրահռչա՞կ, թե՞ անհայտ, և ուշադրություն չի դարձնում, եթե ագամ դու Կոբի Բրայանտն ես, ով ուներ հսկայական ռեսուրսներ և փող իր տրամադրության տակ: Այն բախում է ամեն դուռ, և ցավոք մի օր էլ թակելու է քո և իմ դուռը:

Բայց մահը վերջը չէ: Աստվածաշունչը խոսում է հետմահու կյանքի մասին: Այդ գաղափարին են հավատում նաև շատ ոչ հավատացյալ մարդիկ: Հիսուսն ասաց  այդ մասին. «Ես եմ հարությունը և  կյանքը: Նա, ով հավատում է ինձ, թեև մեռնի, կապրի: Եվ նա, ով ապրում և հավատում է ինձ, երբեք չի մեռնի» (Հովհ. 11:25-26):

Հավիտենականության հույսի շնորհիվ է, որ Հիսուսի հետևորդները չեն «տրտմում, ինչպես ուրիշները, որ հույս չունեն» (Ա Թեսաղ. 4:12). Եթե մենք հավատում և հետևում ենք Հիսուսին, կարող ենք վստահ լինել, որ մահը վերջը չէ, այլ մենք կլինենք Նրա հետ՝ երկնքում:

No comments: