Գ. Լորի
Բայց ՆԱ ինձ ասաց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»: Ահա թե ինչու ուրախությամբ պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը:
Բ. Կորնթ. 12:9
Ես ունեմ չուրս թոռնուհի, և որոշ ժամանակ նրանք բոլորն էլ սիրում էին տիկնիկներ: Միշտ գնում էի լրացուցիչ տիկնիկներ, քանի որ նրանք հաճախ կոտրում էին իրենց ունեցածը: Մի անգամ թոռնուհիներիցս մեկը եկավ սրտնեղած, քանի որ տիկնիկի գլուխը պոկվել էր: Ես փորձեցի այն ամրացնել, բայց՝ ապարդյուն:
Թոռնուհիս, տեսնելով այս, էլ ավելի սրտնեղեց: Իսկ ես նրան տվեցի բոլորովին նոր մի տիկնիկ: Մի ակնթարթում նրա սրտնեղությունից հետք անգամ չմնաց:
Այս նույնը պատահում է մեր կյանքում: Մենք հաճախ դժգոհում ենք. «Տեր Աստված, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ ինձ հետ այդ պատահեր»: Նա մեզ ասում է, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ մենք շարունակում ենք բողոքել: «Ամեն ինչ լավ կլինի: Այ, կտեսնես»,- խոստանում է Աստված:
Պողոս առաքյալը, ինչպես ինքն էր ասում «մարմնի խայթ» ուներ: Մենք չգիտենք, թե դա ինչ ցավ էր, սակայն ուժգին էր: Առաքյալը երեք անգամ Աստծուն խնդրեց, որ այդ ցավը իրենից հեռացնի: Սակայն Աստված պատասխանեց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ. Կորնթ. 12:9): Եվ Պողոսը շարունակեց. «Ահա թե ինչու ուրախությամբ պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը»:
Պողոսը երկնային մտածելակերպ ուներ: Նա կարող էր ասել. «Այո, դժվար է, սակայն ես կարող եմ հենց դրա համար ուրախ լինել»:
Աստված մեզ խոստացավ, որ ամեն ինչ կդարձնի բարու գործակից: Նա չի ասում, թե ամեն վատ բան կդառնա լավ: Սակայն Նա ասում է, որ բարին կկատարվի ի հեճուկս վատ բաների:

No comments:
Post a Comment