Գ.Լորի
«Առողջ սիրտը մարմնին կյանք է, բայց նախանձը` ոսկորներին փտածություն» (Առակաց 14.30):
Հիշում եմ տարիներ առաջ, երբ ես փոքր տղա էի, ունեի մի ընկեր: Սուրբ Ծննդյան տոների ժամանակ միմյանց ցույց էինք տալիս մեր ստացած նվերները:
Ես շատ ուրախ էի այն նվերի համար, որը ստացել էի, մինչև որ տեսա ընկերոջս նվերը: Դա մի խաղալիք ակվալանգիստ էր, որը կարելի էր լարել, և այն սուզվում էր լողավազանի հատակը՝ արձակելով պղպջակներ: Թերևս այսօրվա տեխնոլոգիայի պայմաններում պարզունակ է հնչում, սակայն 1960-ականներին դա հիանալի խաղալիք էր:
Նման բան չէի տեսել: Իմ կարծիքով դա աշխարհի ամենալավ նվերն էր: Եվ ես այլևս երջանիկ չէի իմ ստացած նվերի համար: Այս արարքը թերևս մանկական է թվում: Սակայն հարց տանք ինքներս մեզ՝ արդյո՞ք մենք ձերբազատվել ենք այդ պահվածքից:
Հարևանս նոր տուն է գնել:
Ընկերոջս աշխատավարձն են բարձրացրել:
Այդ ամուսինները պարբերաբար ճամփորդում են:
Նախանձը կրակում է ուրիշին, սակայն վիրավորում է ինքն իրեն: Երբ թույլ ենք տալիս, որ նախանձը ներխուժի մեր սիրտը, մենք ցավ ենք պատճառում միայն ինքներս մեզ: Այն մարդը, ում նախանձում ենք, թերևս տեղյակ էլ չի մեր զգացումների մասին: Տառապողը միայն մենք ենք:
Մի ձկնորս իր բռնած խեցգետինները միշտ տեղափոխում էր բաց դույլով: Մեկը նրան հարցրեց, թե ինչու նա չի ծածկում դույլը: Ձկնորսը պատասխանեց, որ իմաստ չունի, քանի որ խեցգետինները չեն փախչի: Երբ նրանցից մեկը փորձում է բարձրանալ, մյուսները նրան հետ են քաշում:
Հաճած ինքներս էլ նույն կերպ ենք վարվում: Չենք կարողանում հանդուժել ուրիշների հաջողությունը:
Լավ կանենք ուշադիր լսենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այս մասին. «Սակայն բարեպաշտությունը ինքնաբավության (ունեցածով գոհանալ) հետ միասին շահի մեծ աղբյուր է, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչ էլ պիտի կարողանանք տանել այնտեղից: Ունենալով կերակուր և հագուստ՝ բավարարվենք դրանով» (Ա Տիմոթ.6.6–8):
Ավետարանի հետ կապված ամենալավ բանն այն է, որ այն բոլորի համար է: Մենք կարիք չունենք նախանձելու մեր հարևանին: Աստված բոլորիս է առաջարկում նույնը՝ ներում, փրկություն և հավիտենական կյանք:
No comments:
Post a Comment