«Քանի որ եթե մարդ ամբողջ Օրենքը գործադրի և թերանա միայն մի պատվիրանի կատարման մեջ, հանցավոր կլինի ամբողջ Օրենքի առաջ» Հակոբ. 2.10:
Տասը պատվիրանները չտրվեցին, որպեսզի մեզ սուրբ դարձնեն, ընդհանակառակը՝ նրանք տրվեցին, որպեսզի ցույց տան, որ մենք սուրբ չենք: Պատվիրանները տրվեցին՝ ցույց տալու, որ մենք ՀԻՍՈՒՍԻ կարիքն ունենք: Աստվածաշունչն ասում է, որ դրանք դարձան մեր դաստիարակը: Պատվիրանները կարծես մեզ ասում են. «Դուք չեք կարող ինքնուրույն անել այս ամենը»:
Պատվիրանները կարծես բարոյական հայելի լինեն: Երբ նայում ես, հասկանում ես, որ դու չես կարող պահել դրանք, և որ յուրաքանչյուր մարդ էլ ձախողվել է:
Ոմանք կարող են ասել. «Թերևս ճիշտ է: Սակայն ես բոլոր պատվիրանները չէ, որ խախտել եմ, այլ ընդամենը մի քանիսը»:
Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ: Աստվածաշունչն ասում է. «Քանի որ եթե մարդ ամբողջ Օրենքը գործադրի և թերանա միայն մի պատվիրանի կատարման մեջ, հանցավոր կլինի ամբողջ Օրենքի առաջ» (Հակոբ. 2.10): Եթե նույնիսկ մի պատվիրան ես խախտել, դա արդեն բավարար է, որ քեզ հեռացնի Աստծուց:
Պատվիրանները տրվեցին, որպեսզի մեզ Հիսուսին մոտեցնեն: Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, և ես պիտի հանգստացնեմ ձեզ» (Մատթ.11.28):
Երբևէ պատահե՞լ է այնպես, որ ծանր իր տեղափոխելիս ինչ-որ մեկը քեզ ասի. «Թույլ տուր օգնեմ քեզ՝ վերցնեմ այդ իրը»: Ահա հենց այդ է ասում Հիսուսը. «Թույլ տուր վերցնեմ այդ բեռը. թույլ տուր թեթևացնեմ ցավդ. թույլ տուր հանգստացնեմ քեզ. հենց հիմա. եկ ինձ մոտ»:
Դա է խաչի մոտ տեղի ունեցած իրադարձության պատգամը: Նա մեռավ մեր մեղքերի համար և վճարեց մեր երբևէ գործած բոլոր սխալների գինը: Եվ եթե մենք մեր մեղքերից երես դարձնենք և հավատանք Նրան, Նա մեզ կների:
No comments:
Post a Comment