«Մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից և սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին» Փիլիպպեցիս 3.20:
Փոքրիկ թոռնուհիս ավելի շատ սիրում է լինել տանը: Երբ նա այցելում է մեզ, կինս ու ես շատ ենք ուրախանում: Մեր տանը նրա համար կան շատ խաղալիքներ, բայց նա հանկարծ ասում է՝ տուն, և դուրս գալիս մեր տնից:
Երբևէ ունեցե՞լ եք նույն զգացողությունը: Այս աշխարհի տվածը մեզ չի բավարարում: Յուրաքանչյուրս մի ներքին ձգտում ունի դեպի «տուն»: Այս աշխարհը մեր տունը չէ, այլ ներկա պահին մեր գտնվելու վայրը: Մի օր մենք կգնանք մեր իսկական տունը:
Երկրի վրա մեր ապրած կյանքի մասին Աստվածաշունչն ասում է. «Արդարև մենք քո առջև պանդուխտներ և հյուրեր ենք՝ մեր բոլոր հայրերի պես. Երկրի վրա մեր օրերը շուքի պես են, և մնայուն ոչինչ չկա» (Ա. Մնացորդ. 29.15):
Երբ դառնում ես քրիստոնյա, դու դառնում ես Երկնքի՝ քո իրական տան քաղաքացի: Փիլիպպեցիս 3.20 համարն ասում է. «Մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից և սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին»:
Մենք ձգտում ենք մի բանի, որն այս աշխարհը չի կարող տալ: Եվ այդ պատճառով մենք միշտ մի փոքր «անհամահունչ» ենք այս աշխարհին, որովհետև որպես Հիսուսի հետևորդներ՝ գիտենք, որ կա ավելին... շատ ավելին:
Ինչպես Ավգուստինոսն է գրում. «Դու ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սրտերը անհանգիստ են այնքան ժամանակ, մինչ իրենց հանգիստը գտնեն Քեզանում»:
Մենք տեսնում ենք այս աշխարհն այնպիսին, ինչպիսին, որ կա՝ ունայն, ժամանակավոր և անցողիկ:
Ինչպես ասել է Է.Մ. Բաունդզը. «Երկինքը պետք է ձգի և գրավի մեզ: Երկինքը պետք է այնպես լցնի մեր սրտերն ու ձեռքերը, մեր խոսակցությունները, բնավորությունն ու դիմագծերը, որ բոլորը տեսնեն, որ մենք օտարերկրացիներ ենք՝ օտարականներ այս աշխարհում: Այս աշխարհի մթնոլորտն անգամ պետք է ցրտաշունչ ու վնասակար լինի մեզ համար, արևները՝ խավար և հարաբերությունները՝ ձանձրալի ու անկենդան: Երկինքն է մեր հայրենիքն ու տունը: Եվ մահը մեզ համար մահանալու ժամ չէ, այլ ծնվելու»:
No comments:
Post a Comment