Pages

Sunday, May 3, 2015

ԱՂԱՎԱՂԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ

     Գ. Լորի
     «
Տեր Աստծո ստեղծած դաշտի բոլոր գազաններից առավել խորամանկ էր օձը: Նա կնոջն ասաց. «Իսկապե՞ս Աստված ասաց, թե պարտեզի որևէ ծառից մի կերեք»»:
Ծննդոց 3.1

     Պատմում են, թե կոմիկ դերասան Ու. Ք. Ֆիլդզը իր մահվանից կարճ ժամանակ առաջ թերթում էր Աստվածաշունչը: Երբ նրան հարցրին, թե ինչ է անում, Ֆիլդզը պատասխանեց. «Անհամապատասխանություններ եմ փնտրում»:
    
Կարծում եմ, որ Սատանան էլ հենց նույն տեսանկյունից է դիտում Աստծո Խոսքը: Եդեմի պարտեզում աղավաղելով Աստծո՝ Ադամին ուղղված Խոսքը, համաձայն որի կարելի էր ուտել Եդեմի բոլոր ծառերի պտուղներից՝ բացառությամբ մեկի, նա փորձեց կասկածի տակ դնել Աստծո բարությունը: Նա Եվային հասկացրեց, որ եթե Աստված իսկապես սիրեր նրանց, ապա թույլ կտար ուտել ցանկացած ծառի պտուղից:
    
Սատանայի առաջին խոսքը՝ ուղղված Եվային, ավատվում էր հարցով, որի նպատակն էր կասկած առաջացնել Աստծո Խոսքի հանդեպ. «Իսպապե՞ս Աստված ասաց»: Նա վկայակոչում էր Աստծո խոսքը, սակայն ամբողջովին աղավաղելով այն:
    
Նույն կերպ փորձեց վարվել Սատանան Հիսուսին փորձելիս. «Եթե դու Աստծո Որդին ես, վայր նետիր քեզ այստեղից /Տաճարից/, քանի որ գրված է. «Իր հրեշտակներին պիտի հրահանգի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ քարի չդիպչի» (Մատթ. 4.6): Որքան հետաքրքրական է: Սատանան կրկին վկայակոչում է Աստծո Խոսքը՝ բնագրից բաց թողնելով հատված:
    
Ուշադրություն դարձրեք, որ Եվայի հետ խոսելիս Սատանան ոչ թե հերքում է Աստծո Խոսքը, այլ կասկածի տակ է դնում այն:
     Եվ սա նրա բնորոշ վարքագիծն է. կասկածի տակ դնել, սխալ ներկայացնել, աղավաղել Աստծո Խոսքը:
 

No comments: