Ապա ասաց նրանց. «Իմ անձը չափազանց տրտմած է՝ մեռնելու աստիճան: Այստեղ մնացեք և արթուն կացեք»:
Մարկ 14.34
Մարկ 14.34
Երբևէ քեզ միայնակ զգացե՞լ ես: Երբևէ թվացե՞լ է, թե ընկերներդ ու ընտանիքդ քեզ լքել են: Եղե՞լ ես չհասկացված: Դժվարացե՞լ ես ըմբռնել կամ ենթարկվել Աստծո կամքին:
Եթե այո, ուրեմն պատկերացում ունես, թե ինչի միջով էր անցնում Տեր Հիսուսը Գեթսեմանիի պարտեզում:
Եբրայեցիս թղթում ասվում է. «Արդարև ունենք մի Քահանայապետ, որ կարող է հասկանալ մեր տկարությունները և կարեկցել մեզ, քանի որ մեզ նման փորձվել է ամեն բանի մեջ, սակայն առանց մեղանչելու: Ուրեմն համարձակությամբ մոտենանք շնորհքի գահին՝ ողորմություն ստանալու և շնորհք գտնելու, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնեն մեզ» (4:15–16):
Աստվածաշունչը մեզ ասում է, որ Հիսուսը «վշտերի և ցավերի տեր եղավ» (Եսայի 53:3): Եվ այն չարչարանքները, որ Նա կրեց Գեթսեմանիի պարտեզում Իր խաչելության նախորդ գիշերը, հասան իրենց գագաթնակետին հաջորդ օրը: Այն կատարյալ հաղթանակը, որ պիտի տեղի ունենար Գողգոթայում, նախ ձեռք բերվեց Գեթսեմանիի պարտեզի ձիթենիների ներքո: Չեմ կարծում, որ երբևէ խորությամբ ըմռնենք, թե ինչ ապրումներ Նա ունեցավ: Բայց արդյունքը եղավ իմ և քո փրկությունը: Այս սարսափելի, անսահման ցավը անհրաժեշտ էր վերջնական նպատակի համար:
Միգուցե այս պահին քո կյանքում ճգնաժամ է՝ անձնական Գեթսեմանի: Ունես քո սեփական կամքը՝ գիտես, թե ինչ ես ցանականում: Սակայն զգում ես, որ Աստծո կամքն այլ է:
Արդյոք թույլ կտա՞ս, որ Տերը ընտրի քո փոխարեն: Կկարողանա՞ս ասել. «Տեր իմ կամքը ենթարկում եմ Քո կամքին: Ոչ թե իմ, այլ Քո՛ կամքը թող լինի»: Երբեք չես զղջա այդ որոշմանդ համար:
No comments:
Post a Comment