Pages

Monday, August 25, 2014

ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

     Գ.Լորի    
     «Զգուշացի՛ր, որ ՏԻՐՈՋԴ՝ քո ԱՍՏԾՈՒՆ, չմոռանաս՝ չպահելով Նրա պատվիրանները, դատավճիռներն ու կանոնները... Երբ ուտես ու կշտանաս, վայելչագեղ տներ կառուցես ու բնակվես դրանց մեջ, ու երբ արջառներդ ու ոչխարներդ բազմանան, նաև արծաթդ ու ոսկիդ շատանա, ու ամբողջ ունեցածդ շատանա, սիրտդ թող չգոռոզանա, ու մի մոռացի՛ր Տիրոջդ՝ քո ԱՍՏԾՈՒՆ, որ Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից, քեզ հանեց... » (Բ Օրինաց 8.11-14):

     Երբ իսրայելացիները պատրաստվում էին մտնել Ավետյաց երկիր, ԱՍՏՎԱԾ նրանց զգուշացրեց, որ իրական վտանգները նոր են սկսվում:
    
     Մինչ այդ իսրայելացիները թափառել էին ամայի անապատով 40 տարի՝ ամբողջությամբ կախված լինելով ԱՍՏԾՈՒՑ: Ամեն օր դուրս էին եկել իրենց փոքրիկ վրաններից և հավաքել մանանա: ԱՍՏՎԱԾ նրանց տվել էր ջուր՝ խմելու համար, ամպ՝ ցերեկները առաջնորդելու և շվաք լինելու համար, և կրակի սյուն՝ գիշերները ճամբարը լուսավորելու համար: Իհարկե անապատում կյանքը լի էր բազում դժվարություններով: Սակայն հենց այդ դժվարությունները նրանց ստիպել էին ամեն օր ապրել՝ ԱՍՏԾՈՒՆ ապավինելով:
    
     Բ
այց ահա ԱՍՏՎԱԾ նրանց հասցրել էր Ավետյաց երկրի սահմանին, և նրանք կարող էին Հորդանանից այն կողմ տեսնել կանաչ բլուրներ, ցորենի ծփացող արտեր, արագահոս գետեր և բերքառատ ծառեր: Նրանք անհամբեր սպասում էին, թե երբ են հասնելու այնտեղ, սակայն ԱՍՏՎԱԾ ասում էր. «Զգուշացեք, որպեսզի չգիրանաք, չլցվեք հանդգնությամբ և մոռանաք ինձ: Այդ դեպքում կսկսվեն ձեր իրական խնդիրները»:
    
     Մենք բոլորս ունեցել ենք այս փորձառությունը. երբ մեր կայնքում հայտնվում է անորոշություն, վտանգ կամ ցավ, մենք ծնկի ենք գալիս և աղաղակում ԱՍՏԾՈՒՆ: ԱՍՏՎԱԾ օգտագործում է այդ իրավիճակը՝ մեզ ավելի մոտեցնելու Իրեն, որտեղ էլ մենք կարող ենք վայելել մեր կյանքի ամենամեծ օրհնությունը:
    
     Կ.Լյուիսը գրել է. «ԱՍՏՎԱԾ շշնջում է մեզ մեր զվարճանքի պահին, խոսում է մեզ հետ խղճի միջոցով, սակայն Նա բղավում է, երբ մենք ցավի մեջ ենք. Դա նրա բարձրախոսն է, որով արթնացնում է խուլ աշխարհը»:
    
     Սաղմոսերգուն ասում է. «Քանի տառապած չէի, մոլորված էի, բայց հիմա Քո հրամաններն են պահում... Նպաստավոր եղավ ինձ, որ տառապեցի, որպեսզի քո կանոնները սովորեմ» (Սաղմոս 119.67, 71):

 

No comments: