Գ.Լորի
«Ինչ որ եղել է, նույնը պիտի լինի. Ինչ որ կատարվել է, նույնը պիտի կատարվի: Արևի տակ ոչինչ նոր չէ» (Ժող. 1.9):
Ջոյ Դեյվիդմանին՝ Կ.Ս. Լյուիսի կնոջն է պատկանում հետևյալ միտքը. «Սեփական հաճույքի համար ապրելը ամենաքիչ հաճույք պատճառող բանն է, որ մարդ կարող է անել. Եթե նրա զզված հարևանները չսպանեն նրան, ապա նա ինքը դանդաղ կմահանա ձանձրույթից և սիրո բացակայությունից»:
Հաճույքների փնտրտուքը նորություն չէ: Ինչպես Սողոմոնն է մեզ բազմաթիվ անգամ հիշեցնում Ժողովողի գրքում, արևի տակ ոչինչ նոր չէ: Չնայած տեխնոլոգիան փոխվել է, և Սողոմոնի ժամանակների հետ համեմատած մենք զգալի առաջընթաց ունենք, սակայն մարդկության հիմնական ցանկությունները չեն փոխվել: Ուտելու, խմելու և ուրախանալու փիլիսոփայությունը նույնն է մնացել:
Երբ Սողոմոնը որոշեց, որ պետք է ձեռք բերի այս աշխարհի բարիքները, նրա աշխարհընկալումը չէր ներառում ԱՍՏԾՈՒՆ: Ի վերջո նա գիտակցեց, որ արևի տակ ոչ մի օգտակար բան չկա: Եվ միայն այն ժամանակ, երբ Սողոմոնը նայեց արևից վեր և փնտրեց ԱՍՏԾՈՒՆ, նա գտավ իրեն հուզող հարցերի պատասխանները:
Երբ մենք տեսնում ենք իրական ԱՍՏԾՈՒՆ, մենք տեսնում ու ճանաչում ենք իրական աշխարհը:
Եթե սերտ հարաբերություն ունես ԱՍՏԾՈ հետ և ՆՐԱ հետ ես քայլում, դու կհասկանաս, թե այսօր պրոպագանդվող որ փիլիսոփայությունները, մտքերն ու գաղափարախոսություններն են հակասում Աստվածաշնչի ուսուցումներին: Երբ Աստծո հետ ես, դու կտեսնես ու իսկապես կճանաչես աշխարհը:
No comments:
Post a Comment