Pages

Saturday, April 19, 2014

ԾՊՏՎԱԾ ԿՈՐԾԱՆՈՒՄ

Գ. Լորի
     «Սերը թող լինի առանց կեղծիքի: Չարից զգուշացեք ու բարուն հարեք»: Հռոմ. 12.9


     Երբ կյանքս ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ հանձնեցի, հիշում եմ՝ առաջին բաներից մեկը, որ ինձ հետ տեղի ունեցավ, դա իմ ներսում բարկության ու դառնության քայքայումն ու սիրո աճն էր. Մի բան, որ մինչ այդ չէի ճաշակել: Տարիների կուտակված դառնությունն ու զայրույթը հանկարծ սկսեց հալվել:
    
     Եթե պնդում ենք, որ Քրիստոսի հետևորդ ենք, և այնուամենայնիվ մեր սրտում պահում ենք դառնություն կամ ատելություն ինչ-որ մեկի նկատմամբ, ուրեմն մի բան շատ սխալ է: Հովհաննեսը հստակ ասում է. «Եթե մեկն ասում է. «Ես սիրում եմ Աստծուն», սակայն ատում է իր եղբորը,
ստախոս է: Որովհետև նա, որ չի սիրում իր եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, ում չի տեսնում» (1 Հովհ. 4.20):
     Նա ի նկատի ունի, որ սխալ բան կա մեր հոգևոր կյանքում, եթե մեր սրտում ատելություն ունենք Քրիստոսի մարմնի անդամ հանդիսացող եղբոր կամ քրոջ հանդեպ:
     Միգուցե մեկը քեզ նեղացրել կամ վիրավորել է: Եթե նույնիսկ այդպես է, Աստված պատվիրում է սիրել ու ներել այդ մարդուն և վրեժ չառնել: Ահա թե ինչու. Դառնությունն ու ատելությունը քեզ ավելի շատ վնաս կպատճառեն, քան այն մարդուն, ում հանդեպ տածում ես այդ զգացումները: Քեզ ներսից կուտեն: Կկործանեն քո կյանքը.: Կխանգարեն քեզ աղոթքի պահին, պաշտամունքի ժամանակ: Կհանդիսանան խոչընդոտ այն հարաբերության համար, որ Աստված ցանկանում է ունենալ քեզ հետ:

    
Աստծո զավակի սրտում տեղ չկա ատելության, դառնության կամ նախապաշարմունքի համար: Աստված ցանկանում է, որ մեր սերը ազնիվ ու անկեղծ լինի:

No comments: