Գ.Լորի
     «Ձեզնից նա, ով իր ողջ ունեցվածքից չհարաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14.33): 
     Բերնարդ Շոուն ասել է. «Կյանքում դժբախտության երկու աղբյուր կա: Առաջինը՝ չստանալ այն, ինչ ցանկանում ես, իսկ երկրորդը՝ ստանալ այն»: 
     Սա ինձ հիշեցնում է Մատթեոսի 19-րդ գլխում ներկայացվող պատմությունը հարուստ երիտասարդի մասին, ով մոտեցավ Հիսուսին՝ գտնելու պատասխաններ: Ահա մի մարդ, որ կարծես պետք է բավարարված և գոհ լիներ իր կյանքից: Նա ուներ մեծ ազդեցություն և հարստություն: Եվ այնուհանդերձ նրա կյանքում մի բան պակասում էր:  Նա հարցրեց. «Բարի վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ հավիտենական կյանք ունենամ»: 
Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե ուզում ես մտնել կյանք, պահիր պատվիրանները»: Հիսուսն ի նկատի չուներ, թե 10 պատվիրանները պահելով մարդ կարող է փրկվել: Ավելի շուտ Հիսուսն օգտագործեց 10 պատվիրանները որպես հայելի՝ ցույց տալու այդ մարդուն նրա մեղքերը: 
     Երիտասարդը պատասխանեց. «Պահել եմ այդ բոլորը պատանեկությունից ի վեր. Տակավին ի՞նչ է պակասում ինձ»: 
Կարծում եմ՝ Հիսուսը ժպտաց այդ պահին: Նա լավ գիտեր, թե ով է այդ մարդը: Եվ ասաց նրան. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, ծախիր ունեցվածքդ և տուր աղքատներին, ու գանձ կունենաս երկնքում: Ապա հետևիր ինձ»: 
     Հիսուսը գիտեր, որ ունեցվածքը տիրել էր այդ երիտասարդի հոգին: Այդ երիտասարդի փոխարեն եթե լիներ մեկ ուրիշը, թերևս Հիսուսը բոլորովին ուրիշ բան ասեր: Տարբեր բաներ կարող են մարդկանց հեռու պահել Քրիստոսից և հոգևոր աճից: 
     Լավ կանենք, եթե գանք Հիսուսի առջև և հարցնենք. «Տեր, կյանքումս այն ի՞նչն է, որ խանգարում է իմ ու Քո միջև հարաբերությանը»:  
 
 
No comments:
Post a Comment