Գ. Լորի
«Հիմա ձեզնից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել» (Արդյոք
մտահոգվելով կարո՞ղ եք մեկ վայրկյանով երկարացնել ձեր կյանքը) Մատթ.
6:27
Հիսուսը Լեռան քարոզը տվեց Գալիլեայի կողմերում, որտեղ նրա շուրջը թռչուններ էին ծլվլում և գեղեցիկ վայրի ծաղիկներ աճում: Այս տեսարանը ավելի պատկերավոր դարձրեց նրա ասելիքը. «Նայեցեք երկնքի թռչուններին. Ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, սակայն ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք: Հիմա ձեզնից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել» (Արդյոք մտահոգվելով կարո՞ղ եք մեկ վայրկյանով երկարացնել ձեր կյանքը) Մատթ. 6:26-27:
Այլ կերպ ասած՝ նայեք ձեր առջև: Երբևէ տեսե՞լ եք մտահոգ թռչուն: Ամեն առավոտ նրանք արթնանում են և սկսում են ծլվլալ: Թեև նրանց հավիտենական կյանքի խոստում չի տրվել: Չի տրվել նաև Երկնքի հույս, այնուամենայնիվ նրանք ամեն օր դայլայլում են: Հիսուսը չասաց, թե թռչունները ծուլորեն նստում և սպասում են, թե երբ է ուտելիքը գալու իրենց մոտ: Նրանք աշխատանք տանում են (բայց չեն մտահոգվում):
Ինձ դուր է գալիս, Մարտին Լյութերի խոսքերը. «Աղոթեք և թողեք ձեր մտահոգություններն Աստծուն»: Փիլիպպ. 4:6-7 համարներում ասվում է. «Մի մտահոգվեք որևէ բանի համար, այլ աղոթքով և աղերսանքով, ինչպես նաև շնորհակալությամբ, ձեր խնդրանքները հայտնի դարձրեք Աստծուն: Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է ամեն մտքից, պիտի պահպանի ձեր սրտերն ու մտածումները Հիսուս Քրիստոսով»:
Հաջորդ անգամ, երբ վախն ու մտահոգությունը ձեզ համակեն, և դուք սկսեք մտածել՝ իսկ եթե այս կամ այն պատահի, պարզապես փոխարինեք այդ մտքերը աղոթքով: Ձեր հայացքը հառեք Տիրոջը և թույլ տվեք, որ Նա ձեզ տա իր խաղաղությունը:
No comments:
Post a Comment