Pages

Sunday, May 31, 2020

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Գրեգ Լորի
(Տեսանյութի տեքստը)

Ուրեմն ինչպե՞ս արդարանալ Աստծո առջև:
Որպեսզի վստահաբար իմանանք, որ գնալու ենք երկինք, երբ մահանանք:
Նախ անհրաժեշտ է ընդունել խնդիրը. դու պետք է ընդունես, որ մեղավոր ես: Աստվածաշունչն ասում է. «Բոլորը մեղանչեցին և զրկված են Աստծո փառքից» (Հռոմ. 3:23):
Մեզանից յուրաքանչյուրը խախտել է Աստծո պատվիրանները: Բոլորս էլ Նրա չափանիշից թերացել ենք։ Ուստի պետք է սկսել հենց այսպես. դու պետք է ընդունես, որ մեղավոր ես:
Երկրորդ՝ դու պետք է գիտակցես, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, խաչի վրա մահացավ քեզ համար: 2000 տարի առաջ Հիսուսը եկավ այս աշխարհ: Նա ծնվեց մսուրում: Նա ապրեց կատարյալ կյանքով: Ապա մահացավ կատարյալ մահով: Եվ երեք օր անց մեռելներից հարություն առավ: Նա մահացավ մեր մեղքերի համար: Նա եկավ վճարելու մի պարտք, որն իրենը չէր: Քանի որ մենք ունեինք պարտք, որն ի վիճակի չէինք վճարելու: Աստվածաշունչն ասում է. «Երբ տակավին մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար» (Հռոմ. 5:8):
Երրորդ՝ դու պետք է ապաշխարես: Դու պետք է կամենաս հետ կանգնել քո մեղքերից: Թերևս հարց տաս. «Գրեգ, եթե քրիստոնյա դառնամ, արդյոք ստիպված կլինե՞մ ինչ-որ բանից հրաժարվելու»: Պատասխանը՝ «այո» է: Դու պետք է հրաժարվես անօրենությունից ու թշվառությունից, ինչպես նաև մահվան վախից և փոխարինես դրանք ներմամբ, նպատակային կյանքով և բացարձակ վստահությամբ, որ դու գնալու ես երկինք, երբ մահանաս: Դու կարող ես սա կոչել Աստծո «առևտրային գործարք»: Այո, դու պետք է հրաժարվես մեղքից: Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարեք և դարձի եկեք... որպեսզի կազդուրման ժամանակները գան Տիրոջ ներկայությունից...» (Առաք. Գործերը 3:19-20):
Ապա դու պետք է ընդունես Հիսուս Քրիստոսին քո կյանի մեջ: Հասկանո՞ւմ ես, քրիստոնյա լինել չի նշանակում պարզապես հավատամք ունենալ, կիրակի օրերին եկեղեցի գնալ կամ փորձել մի շարք կանոններով ապրել:
Լինել քրիստոնյա, շատ պարզ ասած, նշանակում է հարաբերություն ունենալ Աստծո հետ: Աստվածաշունչն ասում է. «Բայց նրանց, որ ընդունեցին Իրեն, իշխանություն տվեց Աստծո զավակներ լինելու» (Հովհ. 1:12):
Այսպիսով, սա բարեկամություն է, սա հարաբերություն է: Դու խնդրում ես հենց իրեն՝ Հիսուսին, գալ քո մեջ և ապրել իր կյանքը քո միջոցով: Հիսուսն ասում է. «Ահա կանգնած եմ դռան առջև և բախում եմ: Եթե մեկն իմ ձայնը լսի և բաց անի դուռը, ես ներս կմտնեմ...» (Հայտն. 3:20):
Միգուցե ցանկանում ես, որ մեղքերդ ներվեն: Միգուցե կուզենայիր, որ հանցանքներդ ջնջվեն: Միգուցե կցանկանայիր վստահաբար իմանալ, որ գնալու ես երկինք, երբ մահանաս: Եթե այդպես է, պարզապես աղոթիր ինձ հետ հենց հիմա: Ես քեզ կառաջնորդեմ: Եվ եթե դու անես այս աղոթքն ի սրտե, Աստված քեզ կլսի: Աստվածաշունչն ասում է. «Ով որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հռոմ. 10:13):
Այսպիսով, եթե ցանկանում ես, որ մեղքերդ ներվեն, եթե ցանկանում ես իմանալ, որ կգնաս երկինք, երբ մահանաս, եթե ցանկանում ես գտնել կյնաքիդ իմաստ ու նպատակ, եթե ցանկանում ես, որ հանցանքներդ ջնջվեն, աղոթիր ինձ հետ հենց հիմա:
Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, սակայն հավատում եմ, որ դու մահացար խաչի վրա ինձ համար և մեռելներից հարություն առար: Այժմ ես երես եմ թեքում իմ մեղքերից և խնդրում եմ քեզ, որ գաս իմ կյանքի մեջ և լինես իմ Փրկիչը, իմ Տերը, իմ Աստվածն ու իմ բարեկամը: Իմ որոշումն է հետևել քեզ այս պահից ի վեր: Հիսուսի անունով աղոթեցի: Ամեն:

Եթե հենց նոր ի սրտե աղոթեցիր, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ համաձայն Աստծո խոսքի՝ Քրիստոսն ինքը եկավ ապրելու քո մեջ: Եվ ուզում եմ ասել քեզ՝ շնորհավոր և բարի գալուստ Աստծո ընտանիք:
https://www.facebook.com/lilit.hakob.1/videos/1585758274913912/

No comments: