Օր առաջին. Ինչպե՞ս կարող ես ճանաչել ԱՍՏԾՈՒՆ
Գրեգ Լորի
Ի՞նչ է մեղքը: Մեղք նշանակում է չհամապատասխանել ԱՍՏԾՈ չափանիշին, որը կատարելությունն է: Մենք խախտել ենք ԱՍՏԾՈ պատվիրանները և զրկվել Նրա փառքից: Աստվածաշունչը Հռոմ. 3:23-ում մեզ ասում է. «Արդարեւ բոլորը մեղանչեցին, եւ զրվուած են Աստուծոյ փառքէն...»: Իսկ Հովհ. Ա. 1:8-ում ասվում է. «Եթե ըսենք. «Մենք մեղք մը չունինք», կը խաբենք մենք մեզ, ու ճշմարտութիւն չկայ մեր մեջ»:
ԱՍՏՎԱԾ մեզ տվեց Իր օրենքը՝ Տասը Պատվիրանները, որ կարելի է գտնել Ելից 20:1-17 համարներում: Նա տվեց այս օրենքները ոչ թե մեզ արդար դարձնելու, այլ ցույց տալու, թե ինչ թշվառորեն հեռու ենք Իր կատարելությունից: Նրա օրենքները կարծես բարոյական հայելի լինեն, որ ցույց են տալիս մեր թերություններն ու մեղքը:Սակայն ԱՍՏՎԱԾ իր մեծ սիրո պատճառով ուղարկեց Իր Որդուն՝ իջնելու երկնքից և մեր փոխարեն խաչի վրա մահանալու: Սիրում եմ, թե ինչպես է Պողոս առաքյալը անհատականացնում՝ գրելով. «(Աստծո Որդին) սիրեց զիս եւ ինքզինք ընծայեց ինծի համար» (Գաղ. 2:20): ԱՍՏՎԱԾ սիրում է քեզ և Իր անձը մատնեց քեզ համար: Ոչ մի այլ միջոց չկար լուծելու մեղքի այդ լուրջ խնդիրը, որին բոլորս բախվում ենք: ՀԻՍՈՒՍԸ միակ անձն էր, որ կարող էր այդ անել, և դրա համար Նա ասաց Հովհ. 14:6-ում. «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կենաքը. Ո՛չ մէկը կու գայ Հօրը քով՝ բայց միայն ինձմով»: ՔՐԻՍՏՈՍՆ է միակ ճամփան դեպի ՀԱՅՐԸ: Նա ի՛նքը այդ ասաց:
Փրկություն ստանում ես ոչ թե լոկ հավատալով, որ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏԾՈ ՈՐԴԻ Է, այլ վստահելով Նրան և ընդունելով քո կյանքի մեջ: Լինել քրիստոնյա պարզապես ԱՍՏԾՈ մասին իմանալ չէ, այլ ԱՍՏԾՈՒՆ ճանաչել է: Դա հարաբերություն է, բարեկամություն ՀԻՍՈՒՍԻ հետ, ով գալիս է և մշտապես բնակվում քո սրտի մեջ: ՀԻՍՈՒՍՆ ասաց Հայտնության 3:20-ում. «Ահա՛ կայնած եմ դրան առջեւ ու կը բախեմ. Եթե մէկը լսէ իմ ձայնս եւ բանայ դուռը, պիտի մտնեմ անոր քով ու պիտի ընթրեմ անոր հետ, ան ալ՝ ինծի հետ»:
Աստվածաշնչում՝ Հովհ. 1:12 համարում, ասվում է. «Բայց անոնց՝ որ ընդունեցին զինք – անոնց՝ որ կը հաւատան իր անունին – իրաւասութիւն տուաւ Աստուծոյ զաւակներ ըլլալու»: Եվ ինչպե՞ս ենք Նրան մեր կյանքի մեջ ընդունում: Աղոթքո՛վ:
Եթե ցանկանցում ես խնդրել Նրան մշտական բնակություն հաստատել քո սրտում հենց հիմա, արա հետևյալ աղոթքը.
Տեր ՀԻՍՈՒՍ, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես խախտել եմ քո պատվիրանները և չեմ համապատասխանում քո չափանիշներին: Այժմ ես երես եմ թեքում իմ մեղքերից և խնդրում եմ քեզ, որ գաս իմ կյանքի մեջ: Եղիր իմ Տերը, իմ բարեկամն ու Աստվածը: Ես հավատում եմ, որ միայն ու միայն ՀԻՍՈՒՍԸ կփրկի ինձ իմ մեղքերից: Շնորհակալ եմ ինձ սիրելու ու կանչելու համար: ՀԻՍՈՒՍԻ անունով աղոթեցի, ամեն:
No comments:
Post a Comment