Pages

Sunday, February 14, 2021

7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 2. Ինչպե՞ս ուսումնասիրել Աստվածաշունչը)

Օր 2. Ինչպե՞ս ուսումնասիրել Աստվածաշունչը
Գ. Լորի

Կարելի է Աստվածաշունչն անվանել «կյանքի ձեռնարկ», որի կարիքն ունի յուրաքանչյուրս: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Աստծո և Նրան հաճելի կյաքնով ապրելու մասին, կարելի է գտնել Սուրբ Գրքի էջերում:

Ցավալի է, բայց մեզնից ոմանք ապրում են իրենց կյանքը՝ այդպես էլ չբացելով այս հրաշալի Գիրքը, որը ներշնչված է Աստծուց: Քրիստոնեական կյանքում հաջողությունը կամ ձախորդությունը որոշվում է, թե որքանով ենք կարողանում Աստվածաշունչը մեր սրտերի ու մտքերի մեջ դնել և որքան հնազանդ ենք Սուրբ Գրքի սկզբունքներին և ուսուցումներին: Ինչպես կենդանի մնալու համար մեզ անհրաժեշտ է թթվածին, այնպես էլ մեր հոգևոր աճի և զարգացման համար անհրաժեշտ է Աստվածաշնչի պարբերաբար սերտողություն: 

Ահա մի քանի կարևոր պատճառներ.

•Աստվածաշնչի սերտողությունը մեզ տալիս է կյանք (Բ. Օրենքի 8:3)

•Աստվածաշնչի սերտողությունը Սուրբ Գիրքը դարձնում է մեր կյանքի առանցքը (Բ. Օրենքի 11:18-20)

•Աստվածաշնչի սերտողությունը օրհնություն կլինի և աղբյուր քո հոգևոր կյանքում առաջադիմության համար (Սաղմ. 1:1-3)

•Աստվածաշնչի սերտողությունը քո ուղին սուրբ կպահի (Սաղմ.119:9-16)

•Աստծո խոսքը սրտումդ պահելը քեզ մեղքից հեռու կպահի (Սաղմ. 119:11)

•Աստվածաշնչի սերտողությունը օգնում է, որ մեր հավատը աճի (Հռոմ. 10:17)

•Աստվածաշնչի սերտողությունը պատրաստում է մեզ (Բ. Տիմոթ. 3:14-17):

No comments: