Բոլորս էլ լսել ենք ոմն Հարոլդ Քեմփինգի «մարգարեության» մասին։
Նա մամուլի ուշադրությունը գրավեց իր այն «մարգարեությամբ», թե աշխարհի վերջը կլինի 2011թ. մայիսի 21–ին։ Չարժե նույնիսկ քննարկել, թե նա ինչպես է եկել այդ եզրահանգման։
Նա իհարկե սխալ է։ Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ նա այս «մարգարեությունը» անում է։ Վերջին անգամ 1994թ. սեպտեմբերի 6–ին էր։ Բնականաբար ոչինչ չպատահեց։
Թերևս հարցնեք ինձ. «Իսկ որտեղի՞ց գիտեք, որ նա սխալ է»։ Շատ ճիշտ հարց է։ Ես գիտեմ, որ դա սխալ է, որովհետև գիտեմ, որ հաջորդ իրադարձությունը եկեղեցու հափշտակումն է և ոչ թե «աշխարհի վերջը»։
Հափշտակությունը այն իրադարձությունն է, երբ բոլոր ճշմարիտ հավատացյալները կկանչվեն հանդիպելու ՏԻՐՈՋԸ (տես. Թեսաղ. 4:17)։ Որից հետո երկրի վրա կսկսվի հալածանքի 7 տարին, որից հետո կլինի ԱՍՏԾՈ դատաստանը ՀԻՍՈՒՍԻ երկրորդ գաստյամբ։
ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ ՕՐԸ ԵՎ ԺԱՄԸ
Ինչ վերաբերում է, թե երբ ՀԻՍՈՒՍԸ կգա իր եկեղեցու հետևից՝ հափշտակելու այն, մենք չենք կարող այդ իմանալ։ Գործք առաքելոց 1:7–ում ՀԻՍՈՒՍԸ ասաց. «Ձեզի չի վերաբերիր գիտնալ ժամանակներն ու ատենները, որ ՀԱՅՐԸ իր իշխանեւթեան մէջ դրաւ...»։ Մատթէոս 24:36–ում ՔՐԻՍՏՈՍԸ ուսուցանում է նույն կերպ. «Իսկ այդ օրն ու ժամը՝ ո´չ մէկ մարդ գիտէ, ո´չ ալ երկինքի հրեշտակները, հապա՝ միա´յն իմ ՀԱՅՐՍ»։
Պրն. Քամփինգի սխալ գաղափարների պատճառով 2011թ. մայիսի 22–ին շատ մարդիկ հիասթափված կլինեն։ Բայց նրանց մեջ չի լինի մեկը, որ ուշադիր է սերտել ԱՍՏՎԱԾԱՇՈԻՆՉԸ, միայն նրանք՝ ովքեր հաշվի չեն առել այն։
ՀԻՍՈՒՍԸ ԿԳԱ
Ի պատասխան Քամփինգի սխալ մարգարեության՝ ԱՄՆ–ում աթեիստները նախատեսում են կազմակերպել “Rapture after parties”՝ ծիծաղի առարկա դարձնելու Քեմփինգի մարգարեությունը և ընդհանրապես ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ գաղափարը։ Անհեթեթ արարք, քանի որ կգա օրը, և ՀԻՍՈՒՍԸ կվերադառնա։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ զգուշացնում է. «Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների և պիտի ասեն. Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձևով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից» (Պետրոս Բ 3։3):
Ապա ԱՍՏՎԱԾ մեզ հիշեցնում է, որ ԻՆՔԸ պահում է ԻՐ խոստումները, և ՆԱ խոստացել է վերադառնալ։ «Բայց այս ևս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը՝ ինչպէս հազար տարի է, և հազար տարին՝ ինչպէս մէկ օր: Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որևէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Պետրոս Բ 3։8-9):
ՁԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԳԱԼ
Ես չեմ հավատում, որ ախարհի վերջը կգա մայիսի 21–ին, բայց թույլ տվեք ասել, որ ձեր կամ իմ «աշխարհի վերջը» կարող է ամեն օր գալ։ Ի նկատի ունեմ մահվան օրը։ Ահա թե ինչու բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ ապրեք մեր կյանքը ԱՍՏԾՈ հետ ճիշտ և նրա հետ քայլենք։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ մենք պետք է «ԱՍՏԾՈՒՆ դիմավորելու պատրաստ լինենք» (Ամովս 4։12)։ Երկինքը նախապատրաստված վայր է պատրաստ մարդկանց համար։
Դուք պատրա՞ստ եք հանդիպելու ՏԻՐՈՋԸ դեմ առ դեմ։ Միայն նրանք են պատրաստ, ովքեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ընդունել են և նրան վերաբերվել ողջ հավատքով ու վստահությամբ։
Մեզ հիշեցնում է առաքյալը, թե ինչպես պետք է ապրենք մինչ սպասում ենք ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձին. «Ուստի սիրելիներ, սպասելով ասոնց՝ փութացէք որ ան գտնէ ձեզ խաղաղութեան մէջ, անբիծ եւ անարատ...» (Պետրոս Բ 3:14):
No comments:
Post a Comment