Pages

Friday, January 13, 2012

ՃՇՄԱՐԻՏ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Գրեգ Լորի

«Կը զարմանամ որ ա՛յդչափ շուտ անցած էք այն աւետարանէն՝ որ կանչեց ձեզ ՔՐԻՍՏՈՍԻ շնորհքին, ուրիշ աւետարանի մը»։ Գաղատացիս 1։6  

        Ի՞նչ է ավետարանը։ Կարծում եմ՝ մարդկանց մեծ մասը չգիտի։ Շատ քարոզիչների եմ լսել, որոնք խոսում են ավետարանի մասին, սակայն չեն ներկայացնում այն։ Չափազանց զգույշ պետք է լինել և ճշգրիտ ներկայացնել Ավետարանը, հակառակ դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել։ Մենք չպետք է փորձենք խմբագրել ԱՍՏԾՈ Խոսքը։ Չի կարելի որոշ մասեր կրճատել՝ Խոսքն ավելի մատչելի դարձնելու նպատակով, և պետք չէ խրթին դարձնել այն՝ ավելացնելով ինչ–որ բաներ։ Պետք է Ավետարանը հռչակել այնպիսին, ինչպիսին կա և թույլ տալ, որ ԱՍՏՎԱԾ կատարի Իր գործը։
       
Պետք է փորձենք լինել հնարավորինս նրբանկատ և հարաբերություններ հաստատեք մարդկանց հետ։ Դրանից հետո միայն ավետենք ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ բարի լուրը։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է այլ ավետարանի մասին, որին մարդիկ կարող են հավատալ։ Պողոս առաքյալը գրում է գաղատացիներին. «Կը զարմանամ որ ա՛յդչափ շուտ անցած էք այն աւետարանէն՝ որ կանչեց ձեզ ՔՐԻՍՏՈՍԻ շնորհքին, ուրիշ աւետարանի մը» (Գաղատացիս 16):

 Համոզված եղեք, որ ներկայացնում եք ճշմարիտ Ավետարանը։
     Ահա թե ինչումն է խնդիրը. մարդիկ լիովին չեն կարող գնահատել լավ լուրը, քանի դեռ չգիտեն վատը։ Իսկ վատ լուրն այն է, որ մենք բոլորս մեղանչել ենք ԱՍՏԾՈ դեմ ու ՆՐԱ չափանիշներից շատ ցածր ենք։ Եվ եթե երես չթեքենք այդ մեղքից, Աստվածաշունչը զգուշացնում է, որ հավիտենությունը կանցկացնենք ԱՍՏԾՈՒՑ հեռու՝ դժոխքում։
     Մի անգամ ինչ–որ մեկը խնդրել է հայտնի քարոզիչ Չարլզ Հեդն Սպըրջնին ամփոփել Քրիստենական հավատքը մի քանի բառով։ Եվ նա ասել է ընդամենը 4 բառ. «ՀԻՍՈՒՍԸ մեռավ ինձ համար»։  Եթե դուք գիտեք այսքանը, ապա պատրաստ եք բաժնեկցելու/ներկայացնելու Ավետարանը։  

No comments: