«Փարիսեցիներն ու Սադուկեցիները քովը եկան՝ փորձելու համար զինք, ու կը խնդրէին իրմէ որ երկինքէն նշան մը ցոյց տայ իրենց» (Մատթէոս 16։1):
(Մի օր Փարիեցիներն ու Սադուկեցիները եկան փորձելու ՀԻՍՈՒՍԻՆ՝ խնդրելով, որ ՆԱ երկնքից նշան ցույց տա՝ ապացուցելու իր իշխանությունը)։
«Ժամանակների նշաններ» արտահայտությունը իրականում ստեղծվել է ՀԻՍՈՒՍԻ կողմից։ Մի օր Փարիսեցիներն ու Սադուկեցիները միասին մոտեցան ՀԻՍՈՒՍԻՆ..., որն արդեն ուշագրավ փաստ է, քանի որ այս երկու խմբերը այնքան էլ իրար հետ յոլա չէին գնում։ Նրանք իրար հետ չէին շփվում։ Նրանք հակադրություններ էին աստվածաբանական առումով։ Միակ ընդհանրությունը, որ նրանք ունեին, դա ատելությունն էր ՀԻՍՈՒՍԻ նկատմամբ։ Այսպիսով նրանք եկան ՀԻՍՈՒՍԻ մոտ՝ ՆՐԱՆ փորձելու և հրաշք պահանջելու։ Նրանք արդեն բազմաթիվ հրաշքներ էին տեսել։ Տեսել էին, ինչպես է ՀԻՍՈԻՍԸ դևեր հանում, հնազադեցնում փոթորիկը, բժշկում հիվանդներին և կերակրում հազարավոր մարդկանց, նույնիսկ մահացածներին հարություն տալիս։ Այնուամենայնիվ նրանք հանդգնում են մեկ այլ նշան պահանջել։ Հետաքրքիր է, որ Մարկոսի ավետարանում ասվում է, որ երբ նրանք այդ ասացին ՀԻՍՈՒՍԻՆ, ՆԱ խոր հոգոց հանեց (հառաչեց - տես Մարկոս 8:12)։ Այն ամենից հետո, ինչ ՀԻՍՈՒՍԸ արեց, այն բոլոր հրաշքներից հետո, որ գործեց, նրանք կրկին պահանջում էին նոր նշան։ Այսպիսով ՀԻՍՈՒՍԸ նրանց ասաց. «Երբ իրիկուն ըլլայ՝ կըսէք. «Վաղը լավ օդ պիտի ըլլայ, որովհետեւ երկինքը շառագունած է», իսկ առտուն. «Այսօր մրրիկ պիտի ըլլայ, որովհետեւ երկինքը շառագունած ու մթագնած է»։ Կեղծաւորներ, գիտէք զննել երկինքի երեսը, բայց չէք կրնար գիտնալ ժամանակներուն նշանները։ Չար ու շնացող սերունդը նշան կը խնդրէ։ Սակայն ուրիշ նշան պիտի չտրուի անոր , բայց միայն Յովնան մարգարէին նշանը» (Մատթէոս16:2–4)։
Այլ խոսքերով ասած. «Կարող եք հասկանալ եղանակի նշանները։ Ինչո՞ւ չեք կարող հասկանալ ժամանակների նշանները»։
Որքա՞ն հաճախ են մարդիկ մտահոգվում եղանակի պատճառով, սակայն երբևէ լուրջ չեն խորհում այն մասին, թե որտեղ են անցկացնելու հավիտենականությունը։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր շուրջը ժամանակների նշաններին, որպեսզի լիովին պատրաստ լինենք ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձին։
Որքա՞ն հաճախ են մարդիկ մտահոգվում եղանակի պատճառով, սակայն երբևէ լուրջ չեն խորհում այն մասին, թե որտեղ են անցկացնելու հավիտենականությունը։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր շուրջը ժամանակների նշաններին, որպեսզի լիովին պատրաստ լինենք ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձին։
No comments:
Post a Comment