Գրեգ Լորի
Երբեմն պատահում է, որ շատ դժվար ու ծանր է լինում պաշտամունք ու գոհաբանություն մատուցելը։ Թերևս պատճառը մեր ընկճվածությունը կամ սրտնեղածությունն է այդ պահին։ Միգուցե ծանր հարված կամ ողբերգություն է պատահել մեր կյանքում, և մենք չենք ցանկանում շնորհակալություն հայտնել ԱՍՏԾՈՒՆ։
Սաղմոս 106–ում ասվում է. «Շնորհակալ եղեք Տէրոջմէն, որովհետեւ բարի է. Որովհետեւ անոր կարեկցութիւնը յաւիտենական է»։ Նաև Կողոսացիս 3։17–ում է ասվում. «Եւ ամէն ինչ որ կ՛ընէք, թէ´ խօսքով եւ թէ գործով, ըրէ՛ք Տէր Յսուսի անունով, շնորհակալ ըլլալով Աստուծմէ ու Հօրմէն՝ անոր միջոցով»։ Եվ Եբրայեցիս 13։15–ում ասվում է. «Ուստի՝ Անոր միջոցով ամէն ատեն գովաբանութեան զոհ մատուցանենք ԱՍՏՈՒԾՈՅ, այսինքն՝ Իր անունը դաւանող շրթունքներուն պտուղը»։
Երբ ԱՍՏԾՈՒՑ նոր օրհնություններ ենք խնդրում, երբեք չպետք է մոռանանք նախ շնորհակալություն հայտնել այն օրհնությունների համար, որ ՆԱ արդեն մեզ տվել է։ Մենք ցավոք ավելի հաճախ խնդրում ենք քան շնորհակալ լինում։
Երբեմն շնորհակալ լինելը կարող է դժվար լինել, որովհետև մենք կարծում ենք, թե կյաքում շատ դժվարություններ ենք տեսել կամ մեզ հետ դեպքեր են պատահել, որ չենք կարողանում ամբողջությամբ հասկանալ։ Բայց ահա թե ինչ պետք է հիշենք. «Ամէն բանի մէջ շնորհակա՛լ եղէք, որովհետեւ ա՛յս է ԱՍՏՈՒԾՈՅ կամքը ձեզի հանդէպ՝ ՔՐԻՍՏՈՍ ՅԻՍՈՒՍՈՎ» (Ա. Թեսաղոնիկեցիս 5։18)։
Այս համարում չի ասվում՝ շնորհակալ եղեք որոշ դեպքերում, կամ ըստ ձեր հայեցողության. այնտեղ ասվում է, որ պետք է շնորհակալ լինել ամեն բանի համար։
Շատ հեշտ է շնորհակալ լինել, երբ լավ բան է պատահում մեզ։ Հրաժարվում ենք շնորհակալ լինել, երբ վատ բան է պատահում։ Կարծում եմ՝ մենք երբեք չենք կարողանա տվյալ պահին հասկանալ, թե մեր կյանքում որն է լավ և որը՝ վատ։ Թերևս կատարվածից շատ ավելի ուշ ընբռնենք։ Ես նույնսիկ կասեի, որ այն, ինչ մեր կարծիքով վատ է այսօր, կարող է լավ համարվել վաղը։ Եվ այն, ինչ լավ ենք համարել, հնարավոր է ժամանակին պարզվի, որ վատ էր։ Վստահ եմ՝ եթե հետադարձ հայացք նետենք մեր կյանքին, կհասկանանք, որ ԱՍՏՎԱԾ գիտեր, թե ինչ էր անում։
No comments:
Post a Comment