Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ։ Ահաւասիկ այն տեղը, ուր Նրան դրել էին։ Բայց գնացէք ասացէ՛ք Նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա Նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր» (Մարկ 16։6-7)։
Դուք երկրորդ հնարավորության կարիք ունե՞ք այսօր։ Զատիկի առավոտյան Պետրոսը դրա կարիքն ուներ։ Այնտեղ՝ վերնատանը, նա պնդել էր, որ երբեք ՀԻՍՈՒՍԻՆ չի ուրանա։ Բայց ինչպես ՀԻՍՈՒՍՆ ասաց, նա ոչ միայն ուրացավ ՏԻՐՈՋԸ, այլ երեք անգամ ուրացավ։ Վերջին անգամ Պետրոսը ՀԻՍՈՒՍԻՆ տեսավ քահանայապետի գավթում՝ ՆՐԱ խաչվելուց առաջ։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Ապա Պետրոսը դուս գնաց և դառնագին լաց եղավ։
Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հայացքով ՀԻՍՈՒՍԸ Պետրոսին նայեց։ Կարծո՞ւմ եք, որ ցանկանում էր ասել. «Ես քեզ ասացի այդպես կվարվես»։ Միգուցե հանդիմանակա՞ն էր այդ հայացքը։ Կարծում եմ՝ ոչ առաջինն էր, և ոչ էլ երկրորդը։ Կարծում եմ՝ դա մի սիրով լի, գթառատ հայացք էր, որն ասում էր. «Ես այնուամենայնիվ քեզ սիրում եմ, Պետրոս»։ Եվ հենց այդ պատճառով էր, որ Պետրոսը դուրս գնաց և դառնորեն լաց եղավ։ Նա ՏԻՐՈՋԸ դավաճանել էր և թերևս մտածում էր, որ այլևս հույս չկա իր համար։
Բայց հետո եկավ լուրը ՀԻՍՈՒՍԻ դատարկ գերեզմանից՝ ՆԱ հարություն է առել. «Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին...»։ Հատուկ նշվում է Պետրոսի անունը, քանի որ Պետրոսը այդ պահին հատուկ խրախուսանքի կարիք ուներ։
Արդյո՞ք դու այսօր ունես խրախուսանքի կարիք։ Միգուցե սխալ ես գործել և Պետրոսի նման հայտնվել ես սխալ մարդկանց հետ, սխալ վայրում, սխալ պահի և արդյունքում սխալ բաներ ես արել։
ԱՍՏՎԱԾ Պետրոսին տվեց երկրորդ հնարավորություն։ Եվ քեզ նույնպես կտա, քանի որ ԶԱՏԻԿԸ այն մարդկանց համար է, որոնք կարիք ունեն երկրորդ հնարավորության։
No comments:
Post a Comment