Րիկ Ուորեն
«[ՀԻՍՈՒՍԸ] մահուան մատնուեց մեր յանցանքների համար եւ յարութիւն առաւ, որ մեզ արդարացնի»* (Հռոմ. 4։25)։
ՀԻՍՈՒՍԻ մահն ու հարությունը մեզ ընդունելի են դարձնում ԱՍՏԾՈ համար։
Արդյոք կզարմացնի՞ քեզ այն փաստը, որ մարդկանց մեծ մասը չի ընդունում ինքն իրեն։ Ես արդեն 30 տարուց ավելի է, որ հովիվ եմ, զրուցել եմ տասնյակ հազարավոր մարդկանց հետ և հասկացել եմ, որ շատ–շատ մարդիկ ներքուստ իրենք իրենց չեն սիրում։ Նրանք կցանկանային այլ կերպ լինել՝ այլ տեսք ու այլ պահվածք ունենալ։
Մենք չենք ընդունում ինքներս մեզ և ողջ կյանքում աշխատում ենք ընդունվել այլ մարդկանց կողմից։ Սակայն այլ մարդկանց կողմից ընդունվելուց առավել կարևոր է ընդունվել ԱՍՏԾՈ կողմից։ Դա խնդիր է։ Ինչո՞ւ։ Որովհետև ԱՍՏՎԱԾ կատարյալ է, իսկ դու և ես՝ ոչ։
ԱՍՏՎԱԾ ապրում է մի կատարյալ վայրում, որ կոչվում է երկինք, ուստի ԱՍՏՎԱԾ խնդիր ունի։ Ինչպե՞ս է նա ոչ կատարյալ մարդկանց տանում մի կատարյալ վայր, որտեղ Ինքն էլ կատարյալ է (ակնհայտորեն, եթե ՆԱ թույլ տար, որ ոչ կատարյալ մարդիկ մուտ գործեին կատարյալ վայր, այն այլևս կատարյալ չէր լինի)։ ԱՍՏՎԱԾ պետք է մի ծրագիր ունենար, որի օգնությամբ ոչ կատարյալ մարդիկ կկարողանային ապրել կատարյալ վայրում։ ԱՍՏԾՈ ծրագիրը ես անվանում եմ «Մեծ փոխանակում»։ Աստվածաշունչն ասում է. «Որովհետեւ Աստուած Նրան, ով մեղքը չէր ճանաչել, մեզ համար մեղաւոր սեպեց, որպէսզի մենք Նրանո՛վ Աստծու արդարները լինենք»** (2 Կորնթ. 5:21)։
Ես չգիտեմ, թե ինչպես ավելի պարզ ասեմ, քան սա՝ դու երբեք բավարար արժանի չես լինի երկինք գնալու, որովհետև երկինքը կատարյալ է, իսկ դու դադարել ես կատարյալ լինելուց շատ վաղուց։ Այդ ՀԻՍՈՒՍԻ արդարությունն է քո մեջ, որ քեզ ընդունելի է դարձնում։ Դու կատարյալ չես, իսկ ՆԱ կատարյալ է։ ԱՍՏՎԱԾ փոխանակում է կատարում։ ՀԻՍՈՒՍԸ վերցնում է մեր մեղքերը, իսկ մենք՝ ՆՐԱ արդարությունը։
Շատ մարդիկ կարծես իրենց անցյալի թակարդն են ընկած։ Նրանք ասում են. «Եթե իմանայիր, ես ինչեր եմ արել, կհասկանայիր, որ երբեկ ԱՍՏՎԱԾ ինձ չի ընդունի»։ Ես չգիտեմ, թե դու ինչ ես արել, բայց ԱՍՏՎԱԾ գիտի, և այնուհանդերձ ՆԱ քեզ ընդունում է։ ԱՍՏՎԱԾ ասում է, որ Նա կընդունի ու կարդարացնի մեզ՝ կհայտարարի անմեղ, եթե մենք վստահենք ՀԻՍՈՒՍԻՆ՝ վերցնելու մեր մեղքերը։ Եվ յուրաքանչյուրս կարող է փրկվել այս նույն ճանապարհով՝ դառնալով ՀԻՍՈՒՍԻՆ, անկախ՝ ով ենք մենք և ինչպիսին ենք եղել (Հռոմ. 3:22)։
Անկախ ով ենք մենք և ինչպիսին ենք եղել, մենք բոլորս կարող ենք փրկվել։ ՆԱ մեզ դարձնում է ԱՍՏԾՈ համար ընդունելի։

* “God gave Jesus to die for our sins, and He raised Him to life, so that we would be made acceptable to God” (Romans 4:25 CEV).
«ԱՍՏՎԱԾ ուղարկեց ՀԻՍՈՒՍԻՆ մեռնելու մեր մեղքերի համար և հարություն տվեց ՆՐԱՆ, որպեսզի մենք ընդունելի լինենք ԱՍՏԾՈ համար»։ (բառացի թարգման.)
** God took the sinless Christ and poured into Him our sins. Then, in exchange, He poured God's goodness into us!” (2 Corinthians 5:21 LB)
ԱՍՏՎԱԾ անմեղ ՔՐԻՍՏՈՍԻ մեջ դրեց մեր մեղքերը և փոխարենը մեր մեջ դրեց ԱՍՏԾՈ արդարությունը։ (բառացի թարգման.)

No comments:
Post a Comment