Pages

Saturday, December 3, 2011

«ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎՈՏԸ» ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

       2011թ. ապրիլ ամսին Գլենդելի Սուրբ Երրորդություն Հայ Ավետարանական եկեղեցին մրցույթ կազմակերպեց Հայկազունյաց վարժարանի և Կիրակնօրյա դպրոցի սաների միչև։ Նկարչության և շարադրության մրցույթի թեման «ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎՈՏՆ» էր։ Մասնակցեցին ավելի քան 50 սաներ։

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Լիլո Թերզյան
8 տարեկան

       Ես շատ-շատ եմ սիրում ՀԻՍՈՒՍԻՆ։ ՀԻՍՈՒՍԸ մարդկանց փրկելու համար մահացավ, բայց ՆԱ համարձվեց երկինք։ ՀԻՍՈՒՍԸ բոլորին շատ–շատ է սիրում։




Գրիգոր Սարգսյան
15 տարեկան

        Խաչելության հաջորդ առավոտյան Մարիամը, Մարիամ Մագդաղենացին և Սալոմեն գնացին ՀԻՍՈՒՍԻ գերեզմանը, որ մարմինը յուղով օծեն։ Հանկարծ երկրաշար եղավ, նրանք վախեցան։ Վազեցին դեպի ՀԻՍՈՒՍԻ գերեզմանը և այնտեղ տեսան մի հրեշտակ, իսկ ՀԻՍՈՒՍԻ մարմինը չկար։ Հրեշտակը նրանց ասաց, որ ՀԻՍՈՒՍԸ ողջ է։ Ամբողջ աշխարհը նշում է ՀԻՍՈՒՍԻ հարությունը։ Այդ օրը Զատիկ է կոչվում։ Ես շատ եմ սիրում Զատիկը, որովհետև ուրախ օր է։ Այդ օրը հիշում ենք, որ ՀԻՍՈՒՍԸ ողջ է և մեզ միշտ սիրում է։


Ուրախ կլինենք իմանալու Ձեր կարծիքը, որը կարող եք թողնել՝ սեղմելով «Post a Comment» կոճակը։

No comments: