Pages

Tuesday, March 14, 2023

7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 5) - ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Գ. Լորի

Իսկական քրիստոնյա լինելու ապացույցը փոխված կյանքն է: Բրիտանացի մեծ քարոզիչ Չարլզ Հադդոն Սփուրջենը մի անգամ ասել է. «Ի՞նչ արժեք ունի այն շնորհը, որը ես դավանում եմ, թե ստացել եմ, եթե այն արմատապես չի փոխում իմ ապրելակերպը: Եթե այն չի փոխում իմ ապրելակերպը, ապա այն երբեք չի փոխի իմ հավիտենական վիճակը»:

Փոփոխված կյանքը սկսվում է Աստծուն հնազանդվելուց: Սա նշանակում է, որ դուք պետք է դադարեք որոշ բաներ անելուց և սկսեք մի շարք այլ բաներ անել: Թեև Աստված սկսում է փոխել ձեր սիրտն ու ցանկությունները, երբ դուք հանձնում եք ձեր կյանքը Նրան, միևնույնն է Նա ձեզ ազատություն է տալիս որոշելու, թե ձեր կյանքի որքան մասն եք  հանձնելու Նրա վերահսկողությանը: Բայց սա իմացեք. Ինչ էլ որ «զոհաբերեք»՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար, չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ Նա կտա ձեզ դրա դիմաց:

Օրինակ, երբ Աստծո համար հրաժարվեք մեղսական վարքից, Նա ձեր մեղքը կփոխարինի ներմամբ և մաքուր խղճով: Տեսնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում Աստծուն հնազանդվելու մասին:

  • Ուշադրություն դարձրեք Աստծո պատվիրաններին (Ղևտ. 10:1-3, Ա. Մնաց. 13:1-10)
  • Սուրբ դառնալու համար ամբողջովին նվիրվեք Աստծուն (Ղևտ. 11:44, Ա. Պետր. 1:15-16)
  • Մի արեք այն, ինչ ճիշտ/հաճելի է ձեր աչքին (Դատ. 17:6)
  • Առաջարկեք Աստծուն ավելին, քան լոկ խոսքեր (Ա. Թագ. 15:1-23)
  • Հնազանդվեք Աստծուն, նույնիսկ երբ դա հասկանալի չէ (Դ. Թագ. 5:1-14)
  • Աստծուն հնազանդվելը գոհացուցիչ կյանքի բանալին է (Ժող. 12:13-14)
  • Հնազանդվեք Աստծուն, նույնիսկ երբ դա վտանգավոր է (Դանիել 3:1-29)
  • Խոնարհաբար քայլեք Աստծո հետ (Միքիա 6:8)
  • Մենք պետք է հանձնվենք Աստծո կատարյալ կամքին (Մարկ. 14:36)
  • Ապրեք Աստծո սիրո մեջ (հովհ. 15:9-11)
  • Հագեք Աստծո սպառազինությունը (13:11-14)
  • Ընկալիր, որ դու նոր ստեղծագործություն ես (Բ. Կորնթ. 5:14-17)

No comments: