Pages

Friday, December 31, 2021

7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 3. Աղոթել)

Օր երրորդ. Աղոթել
Գ. Լորի

Աստծո հետ զրուցելու գաղափարը կարող է տարօրինակ կամ ահազդու թվալ: Սակայն աղոթքը հիանալի փորձառություն է, եթե արվի այնպես, ինչպես Աստված է ցանկանում:  Աստվածաշունչը մեզ հրահանգում է աղոթել միշտ, ցանկացած կեցվածքով, ցանկացած վայրում և ցանկացած պատճառով: Կարևոր չէ, թե ինչ բառեր ենք օգտագործում, երբ աղոթում ենք: Մեր խոսքը կարող է լինել պաշտոնական կամ ոչ պաշտոնական: Աստված միայն ցանկանում է, որ մենք աղոթենք մաքուր և անկեղծ սրտով:

Աշակերտները տեսան, թե ինչ սքանչելի ազդեցություն ուներ աղոթքը Հիսուսի կյանքում և ծառայության վրա։ Նրանք ականատես եղան, թե ինչպես էր Հիսուսը հաճախ մեկուսանում՝ աղոթքով ժամանակ անցկացնելու Իր երկնային Հոր հետ: Նրանք տեսան զորությունը, խաղաղությունն ու հանգստությունը, որ բխում էին Նրանից: Հիսուսի աղոթքի կյանքն այնքան տպավորեց Նրա աշակերտներին, որ խնդրեցին Նրան իրենց աղոթել սովորեցնի: Նրա պատասխանը եղավ այն, ինչ մենք անվանում ենք Տերունական աղոթք (Ղուկաս 11.1-13):

Անշուշտ, եթե Աստծո կատարյալ Որդին այստեղ՝ երկրի վրա Իր կյանքի ընթացքում հաճախ ժամանակ էր հատկացնում աղոթելու, ապա որքան ավելի շատ դրա կարիքն ունենք մենք՝ սովորական մահկանացուներս: Քանի որ աղոթքը Հիսուս Քրիստոսի հետ քայլելու հիմնական պայմանն է, եկեք քննենք դրա տարրերը՝ ըստ Աստծո խոսքի:

·  Աղոթել Աստծո առաջնորդության համար (տես Սաղմ. 27:11-12)

·  Աղոթքը ավելացնում է մեր հոգևոր գիտելիքներն ու հասունությունը (տես Երեմ. 33:3)

·  Աղոթքի միջոցով ներում ենք հայցում (տես Ովս. 14:1-7)

·  Աղոթեք և վստահորեն սպասեք Աստծո օգնությանը (տես Միքիա 7:7)

·  Քրիստոսը մեզ սովորեցրեց՝ ինչպես աղոթել (տես Մատթեոս 6:5-15)

·  Աղոթքը միայնակ փորձառություն չէ (տես Հռոմ. 8:26-27)

·  Աղոթքն օգնում է մեզ հաղթահարել անհանգստությունը (տես Փիլիպպ. 4:6-7):

No comments: