Pages

Monday, October 10, 2022

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏ

Գ. Լորի

«Երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ փառքով կհայտնվեք Նրա հետ» (Կող. 3:4):

Ըստ Աստվածաշնչի՝ կա մի սերունդ, որը մահ չի տեսնի [շատ աստվածաբաններ այն կարծիքի են, որ թերևս հենց մենք ենք այդ սերունդը]: Փոխարենը, Տերը կվերցնի նրան երկրի երեսից մի երևույթի ժամանակ, որն անվանում են Եկեղեցու հափշտակություն: 

Սա այն է, ինչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Այդ ժամանակ եթե արտում երկու մարդ լինեն,  նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կմնա։ Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կմնա» (Մատթ. 24:40-41):

Մի ակնթարթում միլիոնավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից կհայտնվեն (վեր կվերցվեն) Աստծո ներկայության մեջ:

Այս իրադարձության մասին Աստվածաշունչը խոսում է նաև այլ հատվածներում, այդ թվում՝ Ա. Կորնթ. 15. «Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք փոխվելու. հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ. որովհետև շեփորը պիտի հնչի, ու մեռելները հարություն առնեն՝ առանց ապականության, և մենք էլ պիտի փոխակերպվենք»» (51-52):

Խոսելով նույն իրադարձության մասին՝ Ա. Հովհ. 3։2-ում ասվում է. «Սիրելինե՛ր, այժմ մենք Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է»։

Տարբերություն կա Հափշտակության և Երկրորդ Գալուստի միջև: Եկեղեցու հափշտակությանը հաջորդում է Նեղության շրջանը, որն ավարտվում Երկրորդ Գալուստով:

Այլ կերպ ասած՝ Հափշտակության ժամանակ Հիսուսը կվերադառնա Իր Եկեղեցու համար, իսկ Երկրորդ գալուստին Նա կվերադառնա Իր Եկեղեցու հետ:

Քրիստոսը գալու է Իր Եկեղեցու համար, և երբ ճիշտ ժամանակը լինի, Նա նորից կվերադառնա այս երկիր:

No comments: