Pages

Saturday, January 4, 2025

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻՆ

 Գ․ Լորի

«Սակայն Տիրոջ օրը գողի (գիշերվա գողի) պես պիտի գա: Այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, տարրերը հրով կիզված պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։ Քանի որ այս ամենը պիտի քանդվի, ինչպիսի՜ սուրբ և աստվածապաշտ կյանքով պիտի ապրեք՝ սպասելով և շտապեցնելով Աստծո օրվա գալուստը, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և տարրերը հրկիզվելով պիտի լուծվեն» (Բ. Պետրոս 3:10-12):

Աշխարհի վախճանի մասին Պետրոսի նկարագրությունը կարդալուց հետո արդո՞ք զարմանալի կթվա այն փաստը, որ շատ մարդիկ ծայրահեղ սթրես են տանում, երբ վերջին օրերի մասին քննարկում է լինում: Աշխարհի կամ մեր իմացած կյանքի վերջի հետ կապված՝ հոգեբանները հորինել են մի տերմին՝ դատաստանի օրվա տագնապ: Այս շատ իրական վիճակի ախտանիշները ներառում են խրոնիկական մղձավանջներ, վախի մշտական ​​զգացում և այդ թեմայով նյութերի անդադար պրպտում։

Սա այն արձագանքը չէ, որ Հիսուսն ուզում է իր հետևորդներից: Նա չասաց. «Երբ այս բոլոր բաները սկսեն տեղի ունենալ, սարսափեք»: Նա ասաց
«Եվ երբ այս բաներնը սկսեն լինել, ելե՛ք ու վե՛ր նայեք (ձեր գլուխները բարձրացրե՛ք), որովհետև ձեր փրկությունը մոտ է» (Ղուկ․ 21։28

Եվ մոլորված մի եղեք այս հարցի շուրջայս բաները արդեն սկսում են տեղի ունենալ: Նույնիսկ շատ աշխարհիկ մարդիկ գիտակցում են սա՝ տեսնելով վտանգի և անկայունության մթնոլորտը ամբողջ աշխարհում: Այսպիսով, ի՞նչ է մեզ համար այդ ամենը նշանակում: Ինչպե՞ս պետք է պատրաստվենք Քրիստոսի մոտալուտ վերադարձին։

Հակոբոս 5։7-11-րդ համարներում առաջարկվում են մի քանի քայլեր։

Առաջինը համբերատար լինելն է։ Հակոբոսը ի նկատի չունի պասիվ սպասում։ Նրա ասած համբերատարության մեջ ուրախություն ու ոգևորություն կա։ Թեև զգոն ենք, բայց հասկանում ենք, որ ոչինչ չենք կարող անել ինչ-որ բան արագացնելու համար։ Մենք մխիթարվում եք այն փաստով, որ ամեն ինչ տեղի է ունենում Աստծո ժամանակացույցի համաձայն: Մենք հիշեցնում ենք ինքներս մեզ, որ մեր համբերատարությունը կապված է Աստծո սիրո և կարեկցության հետ։ Հիսուսի՝ մինչ այժմ չվերադառնալու պատճառն այն է, որ Աստված ցանկանում է, որ ավելի շատ մարդիկ դառնան իրեն։ Նա նրանց մի փոքր ավելի ժամանակ է տալիս:

Երկրորդը հավատակիցների հետ միասնության մեջ լինելն է: Մարդիկ, ովքեր դեռ չեն դարձել Քրիստոսին, ուշադրություն են դարձնում քրիստոնյաների վարքին։ Եթե տեսնում են, որ քրիստոնյաները լավ հարաբերության մեջ չեն միմյանց հետ, իրար հետ վարվում են շատ ավելի վատ, քան անհավատները, ապա նրանք կասկածի տակ են դնում Հիսուսի ազդեցությունը քրիստոնյաների կյանքում։

Երրորդը դիմակայելն է։ Եղեք համարձակ և ուժեղ՝ դիմադրելու այն ամենին, ինչ այս աշխարհը նետում է ձեզ վրա: Վստահե՛ք, որ Աստված  կիրականացնի իր կամքը ձեր կյանքում: Եվ միշտ մտածեք այն կյանքի մասին, որը Նա խոստացել է ձեզ, երբ այս մեկն ավարտվի։



No comments: