Գրեգ Լորի
Գրեթե միշտ գայթակղությունը ներս է թափանցում մեր մտքի դռներով: Երբ սատանան ցանկացավ առաջին տղամարդուն ու կնոջը մեղքի մեջ գցել, նա հարձակվեց կնոջ մտքի վրա: Ահա թե ինչու էր Պողոսը զգուշացնում կորնթացի հավատացյալներին. «Բայց երկյուղ եմ կրում, թե միգուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից» (2 Կորնթ.11.3):
Մենք պետք է պաշտպանենք մեր միտքը, քանի որ հենց այդտեղից է մեզ հարվածելու թշնամին: Մեր մտքում մենք կարող ենք դառնալ դեպի անցյալը մեր հիշողությունների միջոցով և դեպի ապագան՝ մեր երևակայության շնորհիվ:
Երբ Իսրայելի որդիները անապատում էին, նրանց դժբախտությունների սկիզբը եղավ այն ժամանակ, երբ սկսկեցին հետ նայել: ԱՍՏՎԱԾ նրանց հրաշքով դուրս էր բերել Եգիպտոսից: Նրաց ամեն օր կերակրում էր մանանայով: Սակայն նրանք հիշեցին Եգիպտոսի իրենց ունեցած կերակուրները: Հետաքրքի՞ր է չէ, որ նրանք այդ ամնեը հիշեցին շատ ավելի վառ գույներով, քան իրականում կար: Նրանք թույլ տվեցին, որ իրենց երեևակայությունը չափազանցնի այն պատառները, որ ստրկատերերը իրենց տվել էին Եգիպտոսում: Նրանց երևակայությունը այդ կերակուրի պատառիկները դարձրել էր ճոխ ուտեստներ:
Ահա թե ինչպես է գործում սատանան մեր դեմ: Նա անցյալի մի քանի լավ պահեր կօգտագործի մեզ համոզելու, որ այդ ժամանակը մեր կյանքի լավագույն ժամանակն էր: Բայց նա ստախոս է: ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Ով որ ձեռքը մահճի վրա կդնի ու հետ կնայի, Աստծո թագավորությանը հարմար չէ» (Ղուկ. 9.62): Ուստի հետ մի նայեք:
Գայթակղությունը սկսվում է մտքից և, լավ հիշեք, այդ պահից սկսած փորձիչը փորձվողի համագործակցության կարիքն ունի: Ահա թե ինչու, մենք պետք է հսկենք մեր միտքը:
Մի հին ասացվածք, որ վերագրվում է Մարտին Լյութերին, ասում է. «Դու չես կարող արգելել, որ թռչունները չթռչեն գլխիդ վրայով, բայց կարող ես նրանց թույլ չտալ, որ բույն դնեն մազերիդ մեջ»:
No comments:
Post a Comment