Pages

Sunday, September 30, 2012

ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ ՉՊԱՏԱՍԽԱՆՎԱԾ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

     Գրեգ Լորի
     Այնքան ուրախ եմ, որ ԱՍՏՎԱԾ երբեմն մերժում է իմ աղոթքները: Ես ջերմեռանդորեն աղոթել եմ այնպիսի բաների համար, որոնք կարծել եմ ԱՍՏԾՈ կամքն են, սակայն սխալվել եմ: Այնքան շնորհակալ եմ, որ ԱՍՏՎԱԾ «ոչ» է պատասխանել այդ աղոթքներին:

       Գեթսեմանի պարտեզում, երբ խաչն արդեն շատ մոտ էր, ՀԻՍՈՒՍՆ աղոթեց ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՆ: «Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քարընկեց, ծնրադրեց, աղոթում էր և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»» (Ղուկ. 22.41–42):
     Կան մարդիկ, որ խուսափում են աղոթելիս ասել. «Ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»: Պարզապես կասեմ, որ ես չէի ցանկանա նրանց մոտիկ գտնվել, երբ կայծակը խփի. նրանց մոտ շատ բան սխալ է:
     Երբեք մի վախեցիր աղոթել այսպես. «Ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»: Այդպես վարվելով՝ դու պարզապես ասում ես. «ՏԵՐ, ես չգիտեմ բոլոր փաստերը: Իմ գիտելիքները սահմանափակ են: Իմ փորձառությունը սահմանափակ է: Եթե այն, ինչի մասին աղոթում եմ, քո կամքից դուրս է, խնդրում եմ մերժիր»: Ոչ միշտ է, որ հասկանում ես, թե ինչպես է պետք աղոթել: Սակայն ամենակարևորն այն է, որ դու ցանկանաս ԱՍՏԾՈ կամքը ավելի, քան քոնը:
     Ես գիտեմ, որ երբեմն սա շատ դժվար է: Դու չես հասկանում, թե ինչու ԱՍՏՎԱԾ չի տալիս քեզ այն, ինչ ցանկանում ես: Երբ դու երիտասարդ ես ու ամուրի, հնարավոր է տեսնես մի գեղեցիկ աղջկա կամ տղայի ու քեզ թվա, որ հանդիպել ես հենց այն միակին... Սակայն որոշ ժամանակ անց, կախված իրադարձությունների ընթացքից, դու կամ փառք կտաս ԱՍՏԾՈՒՆ, որ անպատասխան է թողել քո աղոթքը, կամ էլ որ պատասխանել է:
     Եվ ամենակարևորը հիշիր ՀԻՍՈՒՍԻ խոսքերը. «Ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պէտք է։ Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.32-33):


No comments: