«Տեսա քո գործերը, սերը, հավատը և քո ծառայությունը համբերությամբ, քանի որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան առաջինները» (Հայտն. 2.19)։
Ռութ Գրահամը մի անգամ ասել է. «Ձանձրալի այն մարդն է, որին երբ հարցնում են «ինչպե՞ս ես զգում», իսկապես սկսում է պատմել»:
Ոմանք սիրում են պատմել իրենց հիվանդությունների, ֆիզիկական պրոբլեմների մասին: Ես այդպիսին չեմ: Ես այն մարդկանցից եմ, ովքեր չեն ցանկանում բժշկի գնալ: Ես չեմ սիրում ընդունել, որ հիվանդ եմ: Բայց երբեմն ախտանիշները այնպես ակնհայտ են դառնում, որ ստիպված եմ գնալ բժշկի և պարզել խնդիրը:
Հայտնության 2-րդ համարում ՀԻՍՈՒՍԸ դիմում է հոգևորապես շատ հիվանդ մի եկեղեցու, որ գտնվում էր Թիատիրում: Հետաքրիքիրն այն է, որ այս եկեղեցին սկզբում շատ ճիշտ ուղղու վրա էր եղել, սակայն գնալով անկում էր ապրել: Մինչ նրանց ուղղելը, ՏԵՐԸ գովում է. «Տեսա քո գործերը, սերը, հավատը և քո ծառայությունը համբերությամբ, քանի որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան առաջինները» (Հայտն. 2.19)։
Այս եկեղեցին սկզբում աճում էր: Սակայն մեր լավ օրերը չպետք է մեր անցյալում լինեն, այլ ապագայում: Խնդիրը նրանում է, որ շատ մարդիկ ապրում են անցյալում:
Սայթաքում կար Թիատիրի եկեղեցում: Փոխզիջում էր տեղի ունեցել: Այն պահին, երբ սկսում ենք անտեսել մեր աճը, սկիզբ ենք դնում մեր անկմանը:
Ինչպե՞ս է եկեղեցին մեռնում: Այնպես, ինչպես որոշ մարդիկ՝ սկսվում է ինչ-որ անսովոր ցավով կամ անհանգստությամբ: Հաջորդում են ուրիշ խնդիրներ, և մի օր էլ նրանք հայտնվում են մահվան մահճում:
Եկեղեցին էլ մահանում է՝ հոգևորապես հիվանդանալով: Եվ այդ հոգևոր հիվանդությունը, երբ ժամանակին չի բուժվում, առաջնորդում է հոգևոր մահվան:

No comments:
Post a Comment