Pages

Wednesday, September 26, 2012

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻՇՏ Է ԼԱՎ

     Գրեգ Լորի

     «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեք միմյանց» (Գաղատացիս 5.13):

     «Հանդուրժողականություն» բառը կարծես թե դարձել է մեր օրերի լոզունգ: Հասարակությունը չի ընդունում անհանդուրժողականություն: Միգուցե անհավատների համար անակնկալ լինի, սակայն պետք է ասեմ, որ այն բոլոր հաստատուն քրիստոնյաները, որոնց ճանաչում եմ, շատ հանդուրժողական են:

     Որպես հավատացյալներ՝ մենք հիմնում ենք մեր աշխարհայացքը Սուրբ Գրքի և ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հանդեպ հավատի վրա: Հավատում ենք, որ այս ամենը ճշմարտություն է, ուստի փորձում ենք համոզել նաև այն մարդկանց, ովքեր չեն հավատում: Մենք ավետարանչությամբ ենք զբաղվում. ցանկանում ենք, որ նրանք էլ հավատան ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, ինչպես մենք ենք հավատում: Շատերը չեն համաձայնում մեզ հետ: Ի՞նչ պետք է անել նման դեպքերում: Բղավե՞լ նրանց վրա: Իհարկե ոչ: Թեև մենք համաձայն չենք նրանց հետ, այնուամենայնիվ հանդուրժողական ենք:
     Սակայն միշտ չէ, որ հանդուրժողականությունը լավ է: Հայտնության 2-րդ համարում տեսնում ենք, որ Թիատիրի եկեղեցին հանդուրժում էր մեղքը: Հիսուը հատկապես շեշտում է այս խնդիրը, երբ դիմում է այս եկեղեցուն՝ ասելով. «Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ դու հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և ուտեն կուռքերին զոհվածի միս» (Հայտն. 2.20):

     Ես
չգիտեմ, թե արդյոք հենց Հեզաբել անունով մի կնոջ մասին է խոսում ՀԻՍՈՒՍԸ, թե ՆԱ օգտագործում է այդ անունը որպես փոխաբերություն անօրենության համար: Մենք գիտենք, որ Հին Կտակարանի Հեզաբել թագուհին չափազանց անօրեն կին էր և մահվան էր դատապարտել ՏԻՐՈՋ մարգարեներին: Նա սովորեցնում էր, որ անբարոյականությունը լուրջ խնդիր չէ:

     Թիատիրի եկեղեցին հանդուրժում էր մեղքը, ուստի ՀԻՍՈՒՍԸ ասաց նրանց, որ Ինքը մեղքի հանդեպ անհանդուրժողական է:
     Մենք չենք կարող ՀԻՍՈՒՍԻ հետևորդները լինել և միևնույն ժամանակ փորձել ապրել երկու աշխարհներում:

No comments: