Գրեգ Լորի
«Տեսա քո գործերը, դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։ Արթո՛ւն եղիր և զորացի՛ր այսուհետև, քանի որ մոտ ես մեռնելու. քանզի քո գործերը Աստծու առաջ կատարյալ չգտա» (Հայտնություն 3.1-2):
Ահա այսպիսին էր Սարդիկեի եկեղեցին, որին դիմում է ՀԻՍՈՒՍԸ Հայտնության 3-րդ գլխում: Դրսից ամեն ինչ կարգին էր երևում, բայց կրակը մարած էր: Ինչ-որ բան պակասում էր:
Սարդիկեի եկեղեցին դրսից աճող եկեղեցու տպավորություն էր թողնում: Սակայն ՀԻՍՈՒՍԸ բացահայտում է բաներ, որոնք ուրիշ ոչ մեկի տեսանելի չէին:
Աստված բոլորովին այլ կերպ է եկեղեցու հաջողությունը գնահատում, քան մենք: Շատերը չափում են եկեղեցու հաջողությունը հաճախողների քանակով կամ շինության մեծությամբ ու գեղեցկությամբ, երբեմն էլ այնտեղ հնչող երաժշտությամբ:
Բայց ՀԻՍՈՒՍԸ ամեն ինչ դիտում է այլ կերպ: Եվ Սարդիկեի եկեղեցու խնդիրը նրանում էր, որ չէր համապատասխանում ՀԻՍՈՒՍԻ չափանիշներին: ՀԻՍՈՒՍՆ ասաց նրանց. «Տեսա քո գործերը, դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։ Արթո՛ւն եղիր և զորացի՛ր այսուհետև, քանի որ մոտ ես մեռնելու. քանզի քո գործերը Աստծու առաջ կատարյալ չգտա» (Հայտն. 3.1-2):
«Կատարյալ» բառի մեկ այլ թարգմանություն է «կատարված/իրագործված»: ՀԻՍՈՒՍԸ նրանց ասում էր. «Դուք չեք իրագործել ձեր նպատակը»:
Արդյո՞ք եկեղեցու նպատակը մեծ լինելն է: Չեմ կարծում: ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ուսումնասիրության արդյունքում ես հասկանում եմ, որ եկեղեցին ունի երեք նպատակ՝ փառաբանել ԱՍՏԾՈՒՆ, ամրապնդել սրբերի հավատքը և ավետարանել աշխարհը:
No comments:
Post a Comment