Գրեգ Լորի
«Լսենք այս ամբողջ խոսքի եզրակացությունը.Վախեցի՛ր Աստծուց և պահիր Նրա պատվիրանները, որովհետև սա է մարդու ամբողջ պարտականությունը» (Ժողով. 12.13):
Մի անգամ մի տարեց մարդ հարցրեց իրավաբանական ֆակուլտետի ուսանողի, թե նա ինչ է պատրաստվում անել, երբ ավարտի ուսումը:
Երիտասարդը պատասխանեց. «Ես կցանկանայի գործի անցնել մի լավ ընկերությունում և փող աշխատել»:
Տարեց մարդն ասաց. «Շատ լավ: Իսկ հետո՞»:
«Հետո կցանկանայի ամուսնանալ, երեխաներ ունենալ, նրանց լավ դպրոց ուղարկել և բավարար փոխ ունենալ, որպեսզի կարողանմ երկրորդ տուն ձեռք բերել»:
«Շատ լավ, իսկ հետո՞»:
«Երբ աշխատեմ որոշ ժամանակ, միգուցե մի այնպիսի պահ գա, որ ցանկանամ թոշակի գնալ: Հուսամ, որ առողջությունս թույլ կտա, և ես ու կինս կճամփորդենք աշխարհի շուրջ»:
«Լավ, իսկ հետո՞»:
«Կարծում եմ, որ փողս կփոխանցեմ երեխաներիս և հուսամ, որ նրանք էլ հարմարավետ կյանք կունենան ինձ նման»:
«Իսկ հետո՞»:
«Երևի հետո կմահանամ»,- պատասխանեց երիտասարդը:
«Այո, իսկ հետո»,- շարունակեց տարեց մարդը:
Հետո՞: Հետո սկսվում է հավիտենականությունը: Մենք շատ հաճախ մտածում ենք, որ այս կյանքով է պայմանավորված ամեն ինչ, և չենք էլ խորհում հաջորդ կյանքի մասին: Սակայն իրականում այս կյանքը ընդամենը նախորդում է մյուսին: Կարծես նախավարժանք լինի, որին հաջորդելու է շատ ավելին: Կարևոր է իմանալ, թե ինչու ենք մենք այս երկրի վրա ապրում, որվհետև հակառակ դեպքում մենք հեշտությամբ կարող ենք անիմաստ վատնել մեր կյանքը:
Ասում են, թե երբ ոչնչի չես ձգտում, ոչնչի էլ չես հասնում:
No comments:
Post a Comment