Գրեգ Լորի
«Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է» (Հովհ. 15:18-19):
Եկեղեցու պատմութունը հիշատակում է Պոլիկարպ անունով մի ծեր մարդու մասին, ում ձեռբակալել և տարել էին ամֆիթատրոն՝ Հռոմեացի բդշխի առջև: Հարգելով նրա տարիքը՝ նրան ասացին, որ եթե կայսերը «տեր» անվանի, ապա կարող է գնալ տուն:
Սակայն Պոլիկարպը պատասխանեց. «Ութսուն վեց տարի ես եղել եմ ՆՐԱ ծառան, և ՆԱ ինձ երբեք ոչ մի վատ բան չի արել, ինչպե՞ս կարող եմ հայհոյություն անել իմ Թագավորի դեմ, ով ինձ փրկել է»: Այդ ասելուց հետո նրան տարան և ողջ-ողջ այրեցին: Այդ օրը Պոլիկարպը մահացավ որպես նահատակ, որպես հավատքի հերոս:
Հազարավոր, նույնիսկ միլիոնավոր, քրիստոնյաներ մահվան են դատապարվել Հռոմեական կայսրության կողմից: Նրանցից շատերին կտտանքների են ենթարկել Կոլիզեյում մարդկանց զվարճանքի համար: Կայսր Ներոնը ամենադաժան հալածողներից մեկն էր, որ բազմաթիվ քրիստոնյաների է մահվան դատապարտել: Սակայն արդյունքում Հռոմը կործանվեց, իսկ եկեղեցին հաղթական վեր հառնեց:
Ասում են, որ նահատակների արյունը եկեղեցու սերմն է: Ստեփանոսը մեկն էր այն բազմաթից հերոս տղամարկանցից ու կանանցից, ովքեր հետևելով իրեն՝ չուրացան ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ: Նույնիսկ ծնկի եկած՝ նա շատ բարձր էր: Ստեփանոսը ապրեց, խոսեց և մահացավ, ինչպես Քրիստոսը: ՀԻՍՈՒՍՆ ասաց. «Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել» (Հովհ. 15.18):
Մեզնից ոմանք հեռու կփախչեն, երբ նրանց սկսեն ծաղրել: Ստեփանոսն ու Պոլիկարպը, ինչպես նաև բազմաթիվ այլ քրիստոնյաներ, մահացան իրենց հավատքի համար: Իսկ դու կարո՞ղ ես ապրել քո հավատքի համար: Կարո՞ղ ես հավատարիմ մնալ ՀԻՍՈՒՍԻՆ: Պատրա՞ստ ես անհարմար վիճակում հայտնվել մարդկանց առջև, ովքեր չեն կիսում քո հայացքները:
No comments:
Post a Comment