Pages

Saturday, November 10, 2012

ԼԻՆԵՆՔ ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ԲԱՅՑ ՈՉ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ

     Գրեգ Լորի
     «Ապա ճշմարտությունը խոսելով սիրո մեջ, ամեն բանի մեջ աճենք Նրանով, որ Գլուխն է, այսինքն՝ Քրիստոսով» (Եփես. 4.15):


     Թվում է, թե յուրաքանչյուր անհավատ գիտի Մատթ. 7.1 համարը. «Մի՛ դատեք ուրիշներին, որպեսզի ԱՍՏՎԱԾ էլ ձեզ չդատի»: Սովորաբար լինում է այսպես. Քրիստոնյան մոտենում է մի կիսատ-պռատ քրիստոնյանի կամ անհավատի և խոսում է նրա հետ այն մասին, որ նա ՔՐԻՍՏՈՍԻ կարիքն ունի: Խոսակցությունը հասնում է մի կետի, երբ քրիստոնյան ասում է, որ այս կամ այն բանը մեղք է: Եվ ահա այդ պահին է, որ խոսակիցը վրա է պրծնում. «Ո՞վ ես դու, որ ինձ դատում ես: Աստվածաշունչն էլ ասում է՝ մի դատիր, որ չդատվես»:
      Ի՞նչ է նշանակում այս համարը: Արդյո՞ք ՀԻՍՈՒՍՆ ասում է, որ մենք երբեք անկեղծորեն չպետք է ասենք ինչ-որ մեկի նրա կատարած սխալի մասին: Արդյո՞ք եթե այդպես վարվենք, կնշանակի, որ մենք դատող ենք: Արդո՞ք քրիստոնյաները չպետք է երբևէ քննադատեն կամ գնահատական տան ինչ-որ բանի: Ի՞նչ ի նկատի ուներ ՀԻՍՈՒՍԸ, երբ ասաց. «Մի՛ դատեք ուրիշներին, որպեսզի ԱՍՏՎԱԾ էլ ձեզ չդատի»:
     Ոմանք կարծում են, որ իսկական քրիստոնյան պետք է սիրի և ընդունի բոլորին, պետք է հանդուրժի ամեն ինչ և երբևէ կարծիք չհայտնի: Սակայն արդյո՞ք քրիստոնյային վայել է դա: Իհարկե ՈՉ: Այդ միտքը իրականում հակասում է Աստվածաշնչին:
     Մարդիկ հաճախ ասում են, որ ՀԻՍՈՒՍԸ մեծ հումանիստ էր՝ սիրող, հոգատար: Իհարկե ՆԱ այդպիսին էր, բայց ՆԱ նաև հեղափոխական էր: Նա հակառակվում էր շատերին. Փարիսեցիներին անվանում էր իժերի ծնունդներ, կեղծավորներ և քայլող մեռելներ: Առիթի դեպքում ՀԻՍՈՒՍԸ ասում էր ճշմարտությունը յուրաքանչյուրին:
Մենք պետք նույն կերպ վարվենք և անենք դա սիրով: Ինչպես ասվում է Եփեսացիս 4.15 համարում. «Ապա ճշմարտությունը խոսելով սիրո մեջ, ամեն բանի մեջ աճենք Նրանով, որ Գլուխն է, այսինքն՝ Քրիստոսով»:

     Ահա թե ինչպես պետք է վարվել այն մարդկանց հետ, ում սիրում ենք. մենք պետք է լինենք խորաթափանց, բայց ոչ դատապարտող:

No comments: